ԱՄՆ կոնգրեսականները ԼՂ շփման գծում զինադադարը պահպանելուն ուղղված առաջարկներ են ներկայացրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը և դեմոկրատ Էլիոթ էնգելը հորդորում են իրենց կոնգրեսական գործընկերներին միանալ երկկուսակցական կոչին, որը նախատեսում է վերականգնել ԱՄՆ առաջնորդությունը Լեռնային Ղարաբաղի շփման գծում խաղաղության պահպանման գործում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

Երկու օրենսդիրները ստորագրություններ են հավաքում ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքին հասցեագրված նամակի տակ, որտեղ կոչ են անում Միացյալ Նահանգներին և ԵԱՀԿ-ին հրաժարվել իրենց ձախողված քաղաքականությունից, որը մշտապես կեղծ հավասարակշռություն է պահպանում ԼՂ հակամարտությունում ագրեսիայի դեպքերին անդրադառնալիս:

Կոնգրեսականների նամակում առաջարկվում են հստակ քայլեր, որոնք մոտ հեռանկարում կփրկեն կյանքեր և կօգնեն խուսափել պատերազմից, իսկ երկարատև հեռանկարում կնպաստեն տարածաշրջանում երկարատև և համընդգրկուն խաղաղության հաստատմանը:

Նամակում ներկայացվող առաջարկներն են` բոլոր կողմերի համաձայնությունը շփման գծում դիպուկահարներ չտեղակայելու վերաբերյալ, ԵԱՀԿ կողմից դիտարկվող` հրաձգության տեղորոշման համակարգերի տեղադրում, որը նպատակ ունի ավելի լավ ուսումնասիրել հրադադարի ռեժիմի խախտումները շփման գծում, այս նպատակով դիտորդների տեղակայում: Կոնգրեսականները նշել են, որ թե’ Հայաստանը, թե’ Լեռնային Ղարաբաղը հայտնել են իրենց աջակցությունն այն նախաձեռնություններին, որոնք փրկում են մարդկային կայնքեր, մինչդեռ Ադրբեջանը նման դիրքորոշում չի դրսևորել:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Արամ Համբարյանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականներ Էդ Ռոյսին և Էլիոթ Էնգելին այս նախաձեռնության համար` նշելով, որ իրենք Հայաստանի և Արցախի Հանրապետության հետ աջակցում են դրան:

Հայերեն English Русский

ՀՀ վարչապետն ու Ֆինլանդիայի նախագահը քննարկել են տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

«Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վթարի հետևանքով Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Փաշինյանն ու Էրդողանը ընդգծել են կարգավորման գործընթացն առաջմղելու կարևորությունը և հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը

Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք

Արարատ Միրզոյանը և Ապոստոլոս Ցիցիկոստասը քննարկել են փոխշահավետ և գործնական համագործակցության հարցեր

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանում Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ՀԷՑ-ի բաշխման ցանցի արդիականացմանն ուղղված ներդրումային ծրագրերի իրականացումը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա համագործակցության հետագա քայլերը

ՀՀ վարչապետը Նյու Յորքում հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Սլովենական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան-Լատվիա հանդիպումը