ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը, առաջնորդվելով «Իմ բանկը միշտ ինձ հետ է» կարգախոսով, սեպտեմբերի 16-ին հայտարարեց «ACBA Mobile» բջջային հավելվածի և «Phone Banking» ծառայության թողարկման մասին:
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ մշտապես մտածում են իրենց հաճախորդների ժամանակը խնայելու և կյանքը թեթևացնելու համար, որին էլ ուղղված է նշյալ արտադրանքների թողարկումը: «Ժամանակակից կյանքում նոր տեխնոլոգիաների կիրառումը շատ կարևոր է ցանկացած բիզնեսում, հատկապես բանկային բիզնեսում: Շատ ծառայություններ կան, որ կուզեինք մեր հաճախորդները ստանային` գտնվելով հեռավորության վրա` ունենալով իրենց բանկը իրենց հետ: Այսօր ներկայացվող ծառայությունները, իհարկե, այն շարքից են, որոնք տարիների ընթացքում մենք տարբեր ոլորտներում ներկայացրել ենք, բայց կուզենայի ընդգծել, որ այս ծառայությունները ոչ միայն մեր, այլև մեր արտասահմանյան կոլեգաների կողմից բավականին բարձր են գնահատվել մատչելիության, հարմարավետության և անվտանգության առումով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Հակոբ Անդրեասյանը: Նրա խոսքով` մեկ տարվա ընթացքում բավականաչափ աշխատել են «ACBA Mobile» և «Phone Banking» ծառայությունների վրա, որպեսզի ստանան հաճախորդների պահանջմունքներին և անվտանգության պահանջներին բավարարող արտադրանք: «Այս Երկու պրոդուկտների ներդումն այս փուլով չի ավարտվում, ապագայում անընդհատ նոր ծառայություններ են ավելացվելու»,-ավելացրեց բանկի գլխավոր գործադիր տնօրենը:
ACBA Mobile հավելվածի մասին
Հավելվածի միջոցով բանկն իր հաճախորդներին առաջարկելու է կառավարել իրենց հաշիվները ցանկացած վայրից, ցանկացած պահի` ունենալով միայն ինտերնետ հասանելիությամբ բջջային IOS կամ Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոսներ կամ պլանշետներ:
Հավելվածի միջոցով հաճախորդները կարող են կատարել փոխանցումներ իրենց հաշիվների միջև, ինչպես նաև ՀՀ տարածքում գործող ցանկացած այլ բանկի հաշվեհամարներին, կատարել ավանդի համալրում, կոմունալ վճարումներ, արժութային փոխարկումներ, բանկ ուղարկել ու ստանալ հաղորդագրություններ, ստանալ բանկի նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություն, ընթացիկ վարկի մարման վերաբերյալ հիշեցումներ:
Հավելավածը թույլ կտա բոլոր օգտատերերին, անկախ նրանից, ԱԿԲԱ բանկի հաճախորդ են, թե ոչ, տեսնել Բանկի` իրենց գտնվելու վայրին մոտ բանկոմատների և մասնաճյուղերի տեղակայման վայրերը քարտեզի վրա, ինչպես նաև հետևել Բանկի կողմից սահմանված փոխարժեքի կուրսերին:
Հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել այն App Store-ից և Google play-ից, ապա, դիմելով Բանկին, Ձեզ սպասարկող մասնաճյուղի միջոցով իրականացնել ակտիվացման գործողությունները:
Սեպտեմբերի 16-հոկտեմբերի 30-ը դիմող ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները հավելվածից կարող են օգտվել անվճար:
Նշյալ ժամկետից հետո ACBA Mobile հավելվածի միանվագ սպասարկման վճարը ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդների համար կկազմի 5 հազար դրամ: ACBA Mobile հավելվածի ամսական սպասարկման վճարն իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների համար կկազմի 3 հազար դրամ:
«Phone Banking» ծառայության մասին
«Հեռախոսային բանկինգ» ծառայության ներդրման միջոցով ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին հնարավորություն է ընձեռվելու առանց բանկ այցելելու հնարավորինս սերտ ժամկետներում ժաանակակից ամենահարմար տաբերակներով իրականացնել բազմաբնույթ գործարքներ, ստանալ խորհրդատվություն, հարցումներ կատարել հաշիվների վերաբերյալ:
«Phone Banking» ծառայությունը հնարավորություն է տալիս փոխանցումներ կատարել ինչպես Ձեր, այնպես էլ Բանկի այլ հաճախորդների ընթացիկ, քարտային, ավանդային հաշիվների միջև, իրականացնել կոմունալ վճարումներ, պարբերական վճարման հանձնարարականի ձևակերպում և դադարեցում, ձևակերպել/դադարեցնել ավանդ, իրականացնել ավանդի համալրում, բացել այլ արժույթով ընթացիկ հաշիվ, կատարել փոխարկում, իրականացնել գործարքների սահմանաչափերի փոփոխություն, լրացնել վարկերի, քարտերի, դեսպանատան համար անհրաժեշտ տեղեկանքների հայտերը, ստանալ մասնագիտացված խորհրդատվություն Բանկի բոլոր պրոդուկտների վերաբերյալ:
Ծառայության միջոցով իրականացվող բոլոր գործարքները կատարվում են միայն հաճախորդների ինքնությունը հաստատող եռաչափ անվտանգության համակարգի միջոցով: Կատարված գործարքներն արտացոլվում են հաշիվների պարբերական քաղվածքում, ինչպես նաև հաճախորդները ստանում են SMS հաղորդագրություն իրականացված յուրաքանչյուր գործարքի մանրամասն նկարագրությամբ, ինչն ապահովում է մաքսիմալ անվտանգություն:
Ծառայությունից օգտվելու համար պետք է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ ` կնքելով ծառայության մատուցման պայմանագիր:
Սեպտեմբերի 16-իցհոկտեմբերի 30-ը դիմող ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդները հավելվածից կարող են օգտվել անվճար:
Նշյալ ժամկետից հետո «Phone Banking» ծառայության միանվագ սպասարկման վճարը կկազմի 2 հազար դրամ: Բանկային ծառայությունների սակագինը` համաձայն բանկում գործող սակագների:
Ամբողջ տեղեկատվությունը պահվելու է բանկի սերվերներում, ինչը տվյալների ապահովության երաշխիք է: Բջջային հեռախոսը կորցնելու դեպքում հաճախորդի բանկային տեղեկատվությունը հասանելի չի լինի ոչ ոքի: