Մշակույթ

«Անահիտ» մուլտֆիլմը կցուցադրեն Ֆրանսիայում

2 րոպեի ընթերցում

«Անահիտ» մուլտֆիլմը կցուցադրեն Ֆրանսիայում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Անահիտ» մուլտֆիլմը կցուցադրվի Ֆրանսիայի մի շարք քաղաքներում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Շարմ» հոլդինգից, ֆրանսիայի հայ համայնքը հնարավորություն կունենա դիտել Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» մուլտֆիլմը մեծ էկրանին:

Ցուցադրություններին ներկա կլինեն մուլտֆիլմի ռեժիսոր Դավիթ Սահակյանցն ու պրոդյուսեր Հայկ Սահակյանցը: Լիոնում ցուցադրություն կկազմակերպվի սեպտեմբերի 30-ին, Մոնպելյեում` հոկտեմբերի 1-ին, Մարսելում` հոկտեմբերի 2-ին և 3-ին, իսկ Նիսում` 4-ին:

Ֆրանսիական ցուցադրությունը կազմակերպում են Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցը և «Շարմ» հոլդիինգը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լեւոնյանը, Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը:

Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Ինգա Արշակյանը, Անուշ Արշակյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաեւ «Ակունք» ազգագրական համույթը:

Ռեժիսորներն ենԴավիթ և Լյուլյա Սահակյանցները: Կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը: «Անահիտ»-ի գլխավոր պրոդյուսերն էՌուբեն Ջաղինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում