Գիտություն

«Բոսորագույն լուսինները» երկնաքարի անկման եւ աշխարհի վերջի հետ ոչ մի առնչություն չունեն. NASA

2 րոպեի ընթերցում

«Բոսորագույն լուսինները» երկնաքարի անկման եւ աշխարհի վերջի հետ ոչ մի առնչություն չունեն. NASA

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: NASA-ն հանդես Է եկել պաշտոնական հայտարարությամբ առ այն, որ աշխարհի վերջը եւ երկնաքարի անկումը, որոնք պաստոր Ջոն Հեգին՝ Սան Ֆրանցիսկոյից, կապում Է այս տարվա «բոսորագույն լուսինների» հետ, «սկզբունքորեն հնարավոր չեն» եւ ընդհանուր ոչինչ չունեն իրականության հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով New York Times-ին:

Մեկ տարում սովորաբար տեղի Է ունենում Լուսնի մեկ - երկու խավարում. սակայն այս տարի Երկրին սպասում Է միանգամից չորս նման իրադարձություն:

Հուլիսին եւ օգոստոսին ԱՄՆ-ում մի շարք քրիստոնեական աղանդներում եւ Արեւմուտքի երկրներում սրընթաց տարածվում Է պաստոր Ջոն Հեգիի «մարգարեությունը», որի շրջանակներում քահանան 2015 թվականի սեպտեմբերին կանխագուշակել Է երկնաքարի անկում եւ աշխարհի վերջը:

Երկրամերձ օբյեկտների բյուրոյի ներկայացուցիչների խոսքով, որն զբաղվում Է Երկրի վրա կյանքի համար աստերոիդային սպառնալիքի գնահատմամբ, ամենավտանգավոր աստղակերպերի հետ Երկրի բախման շանսերը չեն գերազանցում 0,01 տոկոսը, եւ այս տարվա սեպտեմբերին, NASA-ի ընթացիկ տվյալներով եւ գնահատումներով՝ մեր մոլորակը չի մոտենա հարյուր ամենավտանգավոր երկրամերձ երկնային մարմիններից ոչ մեկին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում