Իրանցի լուսանկաչուհին իր պարգևը որոշել է կիսել սիրիացի և իրաքցի միգրանտների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանցի լուսանկարչուհի Նեուշա Թավաքոլյանը որոշել է հեղինակավոր լուսանկարչական Prince Claus հոլանդական հիմնադրամի կողմից անցկացված մրցույթում հաղթելու առթիվ ստացած մրցանակը կիսել սիրիացի և իրաքցի փախստականների հետ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Nouvelles d`Armenie-ն, Թավաքոլյանը մինչ այս գործունեություն է ծավալել նաև Սիրիայում և Իրաքում:

Լուսանկարչուհու մրցանակի արժեքը բավականին մեծ է, և նա որոշել է բավականին շռայլ գտնվել միգրանտների հարցում: «Ինձ համար դժվար է ուրախությամբ վերցնել այդ մրցանակը, երբ տեսնում եմ, թե ինչպիսի թեժ գոտիներում եմ աշխատում ու ինչպես են հազարավոր մարդիկ ապրուստ գտնելու համար լքում իրենց տները»,- ասել է Թավաքոլյանը:

Prince Claus հիմնադրամիպաշտոնական կայքում էլ նշվում է, որ Նեուշա Թավաքոլյանն իրանցի առաջին պրոֆեսիոնալ լուսանկարչուհիներից է: Նա կարողացել է համատեղել արվեստն ու ֆոտոլրագրությունն և հրաշալի կերպով ներկայացնել Մերձավոր Արեւելքում բնակվող փախստականների կյանքը, նրանց հոգեկան վիճակն ու զգացմունքները:«Այդ պառճառով ժյուրին միաձայն որոշում է կայացրել, որ այս տարվա «Prince Claus Award» մրցանակին արժանանում է իրանցի երիտասարդ լուսանկարչուհին»,- նշվում է կայքում:

Երիտասարդ լուսանկարչուհին ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել այդ պարգեւի եւ աշխատանքը նման մակարդակով գնահատելու համար եւ շեշտել, որ մտադիր է մրցանակն ու պարգեւը կիսել այն փախստականների հետ, որոնց լուսանկարել է: «Մտադիր եմ ստացածս մրցանակն ու պարգեւը կիսել այն սիրիացի եւ իրաքցի փախստականների հետ, որոնց ես լուսանկարել եմ»,-հայտարարել է լուսանկարչուհին: Հիմնադրամից հայտարարել են, որ նկարչուհու դրամական պարգեւը կազմում է 112000 եվրո: Նեուշա Թավաքոլյանը հայտարարել է, որ այդ գումարից 100.000 եվրոն կնվիրաբերի փախստականներին: «Prince Claus Awards»-ը միջազգային լուսանկարչական ամենահեղինակավոր մրցանակներից մեկն է համարվում. այն տրվում է 1997թ-ից:

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին