Ստամբուլի բիենալեում հիշատակվել է Հայոց ցեղասպանությունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի 14-րդ բիենալեի ժամանակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տարբեր ներկայացումներ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Masis Post-ը, բիենալեի բացման ժամանակ համակարգող Կարոլին Խրիստով-Բակարգիևը նշել է, որ արդեն վաղուց ժամանակն է խոսել 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության մասին:

Բիենալեին Dilijan Art նախաձեռնության աջակցությամբ մասնակցում էին 13 արտիստ, ովքեր կամ հայ էին, կամ ունեին հայկական արմատներ, կամ աշխատանքներ, որոնք առնչվում են հայկական պատմությանը:

Նրանցից էր մոդեռն նկարիչ Պոլ Կիրակոսյանը, ում աշխատանքներից 14-ը ներկայացված էին բիենալեում: Մասնակիցների շարքում էր Լիբանանում ծնված Հայկ Այվազյանը, ով ներկայացնում էր հայկական ֆոլկլորային երաժշտությունը ուդի ստամբուլահայ վարպետ Ուդի Հրանտ Կենկուլյանի հետ:

Իսկ իրաքցի հրեա արտիստ Միքայել Ռակովիցը ներկայացրել էր Ստամբուլում հայերի ճարտարապետական կոթողների նախշերը: «Դրանք ցույց են տալիս հայկական ձեռքերի և մատների հետքերը, որոնք լուռ վկան են նրա, թե ինչ տեղի ունեցավ քաղաքում հայերի հետ 1915 թվականին, երբ հայերը ոչնչացվեցին և տեղահանվեցին»,- նշել է Ռակովիցը:

Հայերեն English Русский

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը