Սփյուռք

ԱՄՆ-ում կբացվի Օսմանյան ժամանակաշրջանի հայ նկարիչներ Դիլդիլյան եղբայրների լուսանկարների ցուցահանդեսը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում կբացվի Օսմանյան ժամանակաշրջանի հայ նկարիչներ Դիլդիլյան եղբայրների լուսանկարների ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանում սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 18-ը կբացվի Դիլդիլյան եղբայրների ընտանեկան արխիվից ընտրված լուսանկարների ցուցահանդեսը: Լուսանկարներն արվել են դեռ 1872-1923 թվականներին: Ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցիչ Արմեն Ցոլակ Մարսուբյանի հավաքած լուսանկարների հավաքածուում կա 900 լուսանկար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով The Armenian Mirror Spectator շաբաթաթերթը, լուսանկարների ցուցադրություն նվիրված է Հայոց ցեղասպանությանը:

19-րդ դարի Անատոլիայի հասարակական կյանքը և Հայոց ցեղասպանության մի շարք դրվագներ պատկերող լուսանկարների հավաքածուն այնժմ պատկանում է Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի պրոֆեսոր Արմեն Մարսուբյանին և Ցոլակ Դիդիլյանին: Ցոլակ և Արամ Դիլդիլյանները լուսանկարիչներ են եղել Օսմանյան կայսրությունում և աշխատել են ՄերզիֆոնիԱնատոլիա քոլեջում:

Անգլալեզու շաբաթաթերթի հաղորդմամբ` ցուցահանդեսի բացմանը արարողությանը Հարավային Կոնեկտիկուտի պետական համալսարանի ռեկտոր Մերի Փափազյանը համալսարանի նախագահի մեդալով կպարգևատրի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետականմանկավարժական համալսարանիռեկտոր Ռուբեն Միրզախանյանին` Հայաստանում կրթության որակը բարձրացնելու համար:

Լուսանկարների ցուցահանդեսը ցուցադրվել է Ստամբուլում, Մերզիֆոնում և Դիարբերքիրում: Նախատեսվում է ցուցադրությոն կազմակերպել նաև Լոնդոնում, Անկարայում, Երևանում և Ուոթերթաունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում