Խճանկար

Շաքարախտի զարգացման պատճառներից մեկն անտիբիոտիկների չարաշահումն Է. գիտնականներ

1 րոպեի ընթերցում

Շաքարախտի զարգացման պատճառներից մեկն անտիբիոտիկների չարաշահումն Է. գիտնականներ

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անտիբիոտիկների հաճախակի ընդունումը կարող Է երկրորդ տիպի շաքարախտի զարգացման պատճառ դառնալ: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է դանիացի գիտնականների հետազոտությունը, որի արդյուքները հրապարակվել են Մեծ Բրիտանիայում լույս տեսնող Կլինիկական Էնդոկրինոլոգիայի եւ մետաբոլիզմի հանդեսում (Journal of Clinical Endocrinology & Metabolism):

Մասնագետները հանգամանորեն վերլուծել են ավելի քան 1 միլիոն մարդու հիվանդության պատմությունները, որոնցից շուրջ 170 հազարը տառապել Է շաքարախտով: Պարզվել Է, որ կրիտիկական թիվն անտիբիոտիկների ընդունման հինգ կամ ավելի բուժընթացն Է 15 տարվա ընթացքում: Այդ դեպքում երկրորդ տիպի շաքարախտի զարգացման վտանգը 53 տոկոսով աճում Է նրանց համեմատությամբ, ովքեր սոսկ մեկ անգամ են դիմել նման դեղորայքի կամ խուսափել են դրանցից:

Պատճառներից մեկը կարող Է դառնալ անտիբիոտիկների կործանարար ազդեցությունն աղիների միկրոֆլորայի վրա: Դեղորայքի հաճախակի գործածումը մարդուն փաստորեն զրկում Է առողջության համար կարեւոր մանրԷներից, որոնք պատասխանատու են մետաբոլիզմի գործընթացի համար, ասված Է հետազոտության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում