ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի նախկին պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին Twitter-ի իր ակաունտում հայտնել Է, որ մայր Է դարձել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախկին պաշտոնատարն այդ մասին ասել Է երիտասարդ ծնողներին մինչեւ մեկ տարի վճարվող արձակուրդ տրամադրելու նախաձեռնության կապակցությամբ արված մեկնաբանություն-հաղորդագրության մեջ:
«Որպես երիտասարդ մայր սեղմում եմ այդ հրաշալի նախաձեռնության հեղինակների ձեռքը»,-գրել Է Փսակին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը` AFP