Թուրքիայի կողմից «Քամփ Արմեն»-ի յուրացման փորձը միջազգային պայմանագրերի կոպիտ խախտում է . Հայ իրավաբանների միություն

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ հայ իրավաբանների միությունը Թուրքիայի իշխանություններից պահանջել է ապահովել Ստամբուլի Թուզլա թաղամասում գտնվող «Քամփ Արմեն» անունով հայտնի հայկական որբանոցի պահպանման նպատակովբողոքի խաղաղ ցույցերի անվտանգությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, միությունը նաև պահանջել է անհապաղ, համակողմանի և բաց հետաքննություն իրականացնել` հայտնաբերելու և պատասխանատվության կանչելու օգոստոսի 13-ին «Նոր զարթոնք» երիտասարդական շարժման անդամներին ծեծի ենթարկած անհայտ անձանց:

Հայ իրավաբանների միությունը հայտարարություն է տարածել, որտեղ իր համերաշխությունն է հայտնել «Նոր զարթոնք» նախաձեռնությանը, որը պայքարում է թուրքական պետության կողմից հայկական ևս մեկ ունեցվածքի անօրեն յուրացումը կանխելու համար: Հայտարարությունում նշվում է, որ «Քամփ Արմեն»-ը վերցնելու պետության փորձերը միջազգային մի շարք պայմանագրերի կոպիտ խախտում է: Հղում է կատարվում նաև Լոզանի պայմանագրին, որը երաշխավորում է թուրքական քաղաքացիություն ունեցող ազգային փոքրամասնությունների` բարեգործական, կրոնական և հասարակական ինստիտուտների, դպրոցների կառավարման և տնօրինման հավասար իրավունքները: Ընդգծվում է, որ Թուրքիայի գործողությունները հակասում են այդ երկրի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին, որոնցով սահմանվում է յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձի ունեցվածքի իրավունքը: «Հստակ փաստագրված է, որ «Քամփ Արմեն»-ի ունեցվածքը պատկանում է Գեդիքփաշահայբողոքական եկեղեցու հիմնադրամին, որի անդամները փոքրամասնություն են համարվում Լոզանի պայմանագրի 3-րդ հոդվածով: Հիմնադրամի գույքի յուրացումը, հետևաբար, խախտում է Եկեղեցու` Լոզանի պայմանագրով սահմանված կրոնական ազատությունը իրավունքը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մասնավոր սեփականության իրավունքները»,- ասվում է հայտարարությունում:

Հայ իրավաբանների միությունը, դատապարտելով թուրքական պետության գործողությունները, պահանջել է անհապաղ վերականգնել Գեդիքփաշահայբողոքական եկեղեցու հիմնադրամի ունեցվածքը և «Քամփ Արմենի» իրավունքները:

Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից «Արմեն ճամբար» ամառային որբանոցը կառուցվել է հայ որբերի աշխատանքով: Ճամբարում բնակվող երեխաները մասնակցել են շինարարական աշխատանքներին: Նրանք ավազ են կրել ծովից, որով էլ կառուցվել է ճամբարը: «Արմեն ճամբար» որբանոցը թուրքական պետության որոշումով փակվել է 1983 թվականին: Իշխանությունները երբեք թույլ չեն տվել որբանոցի վերանորոգում, ինչի պատճառով այն գտնվում է անմխիթար վիճակում: Թուրքիայում 2011թվականին օրենք է ընդունվել ազգային փոքրամասնություններին պատկանող հիմնադրամների` 79 տարի բռնագրավված անշարժ գույքը վերադաձնելու մասին, սակայն, Գեդիքփաշայի հայկական որբանոցին կից այդ ամառային ճամբար-մանկատունը չի ընդգրկվել օրենքով վերադարձման ենթակագույքի ցուցակում: 5.552 հազար քմ տարածք ունեցող որբանոցը 1961 թվականին գնել է Հայ բողոքական եկեղեցու հիմնադրամը: Մանկատան հողատարածքի սեփականատեր Սեիթ Դուրմազի երեխաներից մեկը հետագայում կարողացել է որբանոցից 600 քմ տարածք գնել: 1974 թվականին այդ տարածքը գնած կապալառուի կողմից բացված դատական գործընթացի արդյունքում նա կարողացել է զարտուղի ճանապարհով ճամբարի տարածքը կցել իր կողմից գնված 600 քմ-ին: 1977 թվականին փոքրամասնությունների հիմնադրամների մասին ընդունված նոր օրենքով հայ որբերի ճամբարը բռնագրավվել է:

Ստամբուլում մայիսի 6-ին բուլդոզերները և հատուկ մեքենաները սկսել են քանդել հայ որբերի «Արմեն ճամբար» ամառային որբանոցը: Դրա դեմն առնելու նպատակով Թուրքիայում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ և պարզապես անհատներ շտապել են այնտեղ` կասեցնելու որբանոցի շենքի կործանումը: Ներկայում որբանոցի շենքի քանդումը մասամբ դադարեցված է: Շինության վրա տարբեր պաստառներ են փակցված և գրություններ են արված: «Արմեն ճամբար»-ի տարածքում մշտական մարդկային հերթապահություն է:

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին