Դոլֆ Լունդգրենը գլխավոր դերը կխաղա «Մանկապարտեզի ոստիկանի» սիքվելում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Դոլֆ Լունդգրենը գլխավոր դերն Է ստացել «Մանկապարտեզի ոստիկանի» սիքվելում, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Entertainment Weekly-ին: Ֆիլմի նկահարանումները մեկնարկել են Վանկուվերում: Բեմադրության վրա աշխատում Է ռեժիսոր Դոն Մայքլ Փոլը («Ծովային հետեւակ 2): Սցենարը գրել Է Դեւիդ Շտեյնբերգը (Ամերիկյան կարկանդակ 2): Ֆիլմի թողարկման ժամկետն առայժմ հայտնի չԷ:

Լունդգրենը խաղալու Է ոստիկանի դերը, որը քողարկված դաստիարակչուհի Է սովորական մանկապարտեզում: Հերոսը պետք Է գտնի մարդկանց տվյալների բազայով գողացված ֆլեշկան, որոնք ընդգրկված են վկաների պաշտպանության համերկրային ծրագրում: Ինչ-որ ձեւով այն հայտնվել Է մանկապարտեզի դաստիարակչուհու ձեռքին, որին սիրահարվում Է Լունդգրենի հերոսը:

Հրատարակությունը ճշտում Է, որ կինոնկարի ստեղծողները չեն պլանավորում Էկրաններ վերադարձնել Ջոն Քիմբլի դետեկտիվը, որի դերն օրիգինալ կինոնկարում խաղացել Է Առնոլդ Շվերցենեգերը:

«Մանկապարտեզի ոստիկանը» առաջին կատակերգությունը Էկրան Է բարձրացել 1990 թվականին: Այն վարձույթում 200 մլն դոլար Է հավաքել 15 մլն դոլար բյուջեի դեպքում: Բացի Շվարցենեգերից, կինոնկարում գլխավոր դերերը խաղացել են Պենելոպա Էնն Միլլերը, Պամելա Ռիդը եւ Լինդա Հանթը: Ֆիլմը բեմադրել Է Այվան Ռայթմանը:

Վերջին տարիներին Լունդգրենն Էկրանին հայտնվել Է «Անզուսպները 3» եւ «Ստրկավաճառություն» մարտաֆիլմերում: Իր դերասանական կարիերայի ընթացքում դերասանը քանիցս մարմնավորել Է սլավոնական արմատներով հերոսների, օրինակ՝ «Ռոքի 4» «Կարմիր կարիճը», «Մեխանիկը», «Կալանավորը» եւ «Մինյոն» ֆիլմերում: Նրա մյուս հայտնի կինոժապավեններն են՝ «Ունիվերսալ զինվորը», «Հաշիվների մաքրում Փոքր Տոկիոյում» եւ «Հաշտարարը»:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն