Արցախ

Ամերիկահայ Նաթան Կիբարյանին Բոսթոնում անվանում են «խոհանոցի արքա»

2 րոպեի ընթերցում

Ամերիկահայ Նաթան Կիբարյանին Բոսթոնում անվանում են «խոհանոցի արքա»

ԲՈՍԹՈՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բոսթոնում գրեթե բոլորը գիտեն` եթե խնջույքը կազմակերպում են տանն ու պետք է հյուրերին զարմացնել տնական համեղ ուտեստներով, ապա պետք է դիմել ամերիկահայ Նաթան Կիբարյանին: Նրան անվանում են «խոհանոցի արքա» եւ զարմանում, թե ինչպես է կարողանում ամենահասարակ մթերքից յուրահատուկ ճաշատեսակներ պատրաստել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Armenianweekly»-ն, 23-ամյա Նաթանի մանկությունը անցել է խոհանոցում, նա հետեւել է, թե ինչպես են մայրիկն ու տատիկը պատրաստում ուտեստներ, ավանդական թխվածքներ: Այժմ արդեն Նաթանին հետեւում է ողջ քաղաքը, տեղական հեռուստատեսությամբ նա հաճախ ուտեստներ պատրաստելու վերաբերյալ խորհուրդներ է տալիս ու ուղղություն ցույց տալիս` ինչպես պատրաստել մակարոնեղենը կամ ինչպես պատրաստել խմորեղեն: «Մեր ընտանիքում սովորույթ էր երեկոյան միասին ընթրել եւ համտեսել տատիկիս ու մայրիկիս պատրաստած ուտեստները: Իմ ընտանիքի համար բնական էր սնվել տանը պատրաստած ուտեստներով, ինչը ԱՄՆ-ում այնքան էլ տարածված չէ: Դա է պատճառը, որ այնպիսի ուտեստներ եմ պատրաստում, որ տանը պատրաստածից չտարբերվի»,- ասել է Նաթանը` հավելելով, որ հոբբիին զուգահեռ նաեւ հաճախել է դասընթացների եւ այսօր ամենաերիտասարդ շեֆ-խոհարարներից մեկն է քաղաքում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում