Արցախ

Զոհված հալեպահայ զինվորը հետմահու արժանացել է պատվավոր սպայի կոչման

1 րոպեի ընթերցում

Զոհված հալեպահայ զինվորը հետմահու արժանացել է պատվավոր սպայի կոչման

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախորդ մի քանի օրեր ընթացքում Զաբադանիի շրջանում զոհված հալեպահայ Հաբեթ Մանուկ Ապրիկյանը Սիրիայի պաշտպանության նախարարության կողմից հետմահու արժանացել է պատվո սպա կոչմանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Նահատակված զինվորի հուղարկավորությունը տեղի կունենա Հալեպի հայ կաթողիկե Սուրբ Երրորդություն (Զվարթնոց) եկեղեցում:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Դամասկոսի արվարձաններից մեկում` Զաբադանում, որտեղ արյունալի մարտեր են ընթանում զինված ահաբեկչական խմբավորումների դեմ, սիրիական բանակի զինվորներ են զոհվել: Նրանց թվում է եղել 1993թ.-ին ծնված հապելահայ Հաբեթ Մանուկ Ապրիկյանը:

Սիրիայում ավելի քան չորս տարի շարունակվող բախումների զոհ է դարձել, ՄԱԿ-ի տվյալներով, 220 հազարից ավելի մարդ: Զոհված հայերի թիվը գերազանցում է 100-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում