Մշակույթ

Մել Գիբսոնը ֆիլմ Է նկարահանում Օկինավայի ճակատարմարտի մասին

2 րոպեի ընթերցում

Մել Գիբսոնը ֆիլմ Է նկարահանում Օկինավայի ճակատարմարտի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդի վետերան, հայտնի դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնը ֆիլմ Է նկարահանում Օկինավայի ճակատամարտի՝ ամենաանողոք մարտերից մեկի մասին, որը փաստորեն նշանավորեց ռազմարշավի ավարտը Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմական գործողությունների խաղաղօվկիանոսյան թատերաբեմում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նշվում Է, որ նկարահանումները կկատարվեն Ավստրալիայում, իսկ գլխավոր գործող անձը կդառնա այն մարդը, որը զինվորական ծառայությունից հրաժարվել Է իր համոզմունքների պատճառով, բայց ավելի քան 70 մարդ Է փրկել Օկինավայի ճատամարտի ընթացքում:

Սպասվում Է, որ նկարահանումները կսկսվեն այս տարվա սեպտեմբերին, իսկ բուն կինոնկարը կավարտվի 2016 թվականի երկրորդ կեսին: Հաղորդվում Է, որ դերասանական կազմն ընդգրկում Է այնպիսի հայտնի արտիստների, ինչպիսիք են Էնդրյու Գարֆիլդը, որը խաղացել Է «սարդ-մարդու» դերը Մարկ Ուեբի երկերգությունում, ինչպես նաեւ Վինս Վոնը եւ Սեմ Ուորինգթոնը: «Խղճի նտատառումներով» (Haksaw Ridge) կինոնկարը կդառնա Գիբսոնի առաջին ռեժիսորական աշխատանքը «Հայտնությունից» (Apocalypto, 2006 года) հետո, որը լուրջ քննադատության ենթարկվեց ավելորդ դաժանության համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում