Բիլ Մյուրեյը համաձայնել Է խաղալ «Ուրվականների որսորդները» ֆիլմի երրորդ սերիայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի հայտնի դերասան Բիլ Մյուրեյը, որը խաղացել Է «Ուրվականների որսորդները» կինոժապավենում եւ դրա սիքվելում, կմասնակցի ֆրանշիզի նաեւ երրորդ մասին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Նոր կինոնկարը, որտեղ բոլոր գլխավոր դերերը կկատարեն կանայք, Էկրաններ կբարձրանա 2016 թվականի հուլիսին: Ֆիլմը կնկարահանի ռեժիսոր Փոլ Ֆիգը:

Առայժմ հայտնի չԷ, թե ինչ դեր կխաղա Մյուրեյը, որն ավելի վաղ հանդես Էր գալիս «Որսորդների» ցանկացած ռեմեյքների դեմ եւ բազմիցս հայտարարել Էր, թե կհամաձայնի նկարահանվել երրորդ ֆիլմում, եթե իր հերոսին սպանեն առաջին մի քանի վայրկյանում: Նա կարծում Էր, թե կինոնկարը հազիվ թե հաջողություն ունենա վարձույթում:

Հուլիսի կեսերին նախագծին մասնակցությունը հավաստել Է դասական «Որսորդներից» մյուս դերասանը՝ Դեն Էյքրոյդը:

Կատակերգության երրորդ սերիայում գլխավոր դերերը կկատարեն Մելիսա ՄակՔարթին, Քրիստեն Ուիգը եւ Քեյթ ՄակՔինոնը: Դերասանուհիներին կմիանա նաեւ Քրիս Հեմսվորտը, որը նկարահանվում Է որսորդների թիմի քարտուղարի դերում (սկզբնական ֆիլմում այն խաղացել Է դերասանուհի Էննի Փոթսը):

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն