Մշակույթ

Քոլին Ֆարելը դեր Է ստացել Ջոան Ռոուլինգի վեպի հիման վրա նկարահանվող ֆիլմում

1 րոպեի ընթերցում

Քոլին Ֆարելը դեր Է ստացել Ջոան Ռոուլինգի վեպի հիման վրա նկարահանվող ֆիլմում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդացի դերասան Քոլին Ֆարելը նկարահանվում Է «Ֆանտաստիկ գազանները եւ դրանց բնակության վայրերը» ֆիլմում, որը կդառնա Հարի Փոթերի մասին կինոժապավենների շարքի սփին-օֆը: Նա կխաղա Գրեյվս անունով նյույորքցի կախարդի դերը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Hollywood Reporter-ին: Կինոնկարի պրեմիերան նախատեսված Է 2016 թվականի նոյեմբերի 18-ին:

Ինչպես նշել Է հրատարակությունը, գլխավոր հերոսը՝ Նյուտ Սքամանդերը, Գրեյվսի հետ պետք Է հանդիպի ԱՄՆ-ում: Պատմությունը կկենտրոնանա վհուկների եւ կախարդների գաղտնի ընկերության մասնակիցների հետ Նյուտի արկածների վրա, որոնք նրան կօգնեն աշխատանքում. Սքամանդերը կենդանաբան Է, որն զբաղվում Է անհայտ կենդանի Էակների հետազոտությամբ: Ֆիլմի գործողությունը կծավալվի փոթերապատման իրադարձություններից մոտավորապես 70 տարի առաջ:

Այսպիսով, Ֆարելը կմիանա Էդդի Ռեդմեյնին (Նյուտ Սքամանդեր), Էզրե Միլլերին եւ Քեթրին Ուոթերսթոնին, որոնք նախագծին իրենց մասնակցությունը հավաստել են ավելի վաղ:

Կինոնկարի ռեժիսոր Է նշանակվել Դեւիդ Եյտսը, որը նկարահանել Է կախարդի մասին վերջին չորս ֆիլմերը:

Լուսանկարը`AP

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում