«Արի տուն»-ը հայրենիք է բերել ևս 197 երիտասարդի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքի կանչով Հայաստանում են 17 երկրների 197 երիտասարդներ` մասնակցելու «Արի տուն» ծրագրի վեցերորդ փուլին: ՀՀ սփյուռքի նախարարությունում օգոստոսի 3-ին ազդարարվեց հայապահպանությանն ուղղված ծրագրի հերթական փուլի բացումը, որի ժամանակ արիտունցիներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Բարով եք եկել ձեր տուն: «Արի տուն»-ը դարձել է յուրօրինակ այցեքարտ շատ երիտասարդների համար` հայրենիք այցելելու, տեսնելու, հայրենիքով հպարտանալու, հայրենիքը սիրելու և վերադառնալու իմաստով: Շատ ուրախ եմ, որ կատարվել է շատերիդ երազանքը, և առաջին անգամ ձեզնից շատերը Հայաստանում են: Կուզենայի, որ այս 14 հետաքրքիր օրերն անմոռաց դառնան: Բացի Հայաստանը տեսնելուց և սիրելուց, դուք այստեղ կգտնեք ընկերներ և բարեկամներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց նախարարը` շնորհակալություն հայտնելով նաև երիտասարդներին հյուրընկալող ընտանիքներին:

Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ այս փուլը յուրօրինակ է նաև այն պատճառով, որ մեր երկիրը հյուրընկալել է Արևմտյան Հայաստանի հայրենակիցներին: «Համոզված եմ, որ Արևմտյան Հայաստանի համն ու հոտը բերել եք մեզ, մենք էլ կփորձենք ձեզ ներկայացնել այս կտոր հայրենիքը»,-նշեց նա` ընդգծելով, որ շատ կարևոր է այն հանգամանքը, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում Արևմտյան Հայաստանի հայությունը համախմբվել է:

Սփյուռքի նախարարն իր ելույթում ընդգծեց նաև հայերեն սովորելու և իմանալու կարևորությունը: «Մենք իրավունք չունենք հայերենը կորցնելու: Հորդորում եմ, խնդրում, պահանջում, որ սովորեք հայերեն»,-ընդգծեց Հրանուշ Հակոբյանը: Ավանդույթի համաձայն՝ նախարարը շապիկ և գլխարկ հագցրեց վեցերոդ փուլի մասնակիցներից մեկին` Մեծ Բրիտանիայից Հայաստան եկած 15-ամյա Ադամ Ադամյանին, ով բանաստեղծ Մանվել Ադամյանի թոռն է:

Ծրագրի մասնակիցներից Մերի Հովհաննիսյանը Հայաստան է եկել Դոնի Ռոստովից: «Եկել եմ ընկերուհիներիս հետ, մեծ հույսեր ունենք: Մենք շատ ենք սիրում Հայաստանը և ցանկանում ենք մանրամասն իմանալ երկրի պատմությունը: Երևի մի 5 տարի առաջ եկել եմ Հայաստան, բայց ոչ մի տեղ չեմ եղել, դրա համար ինձ շատ հետաքրքիր է»,- նշեց նա:

Ծրագրի 6-րդ փուլի բացման արարողության ժամանակ ներկայացվեցին նաև գեղարվեստական համարներ: Արիտունցիները յուրահատուկ շուրջպար բռնեցին ու պարեցին հայկական երաժշտության ելևէջների ներքո:

«Արի տուն» ծրագրի 6-րդ փուլի մասնակցում է 197 երիտասարդ ՌԴ-ից, Ուկրաինայից, Թուրքմենստանից, Ղրղզստանից, Մեծ Բրիտանիայից, Պորտուգալիայից, Բելգիայից, Նիդերլանդներից, Իսպանիայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Սիրիայից, Լիբանանից, Իրանից և Թուրքիայից:

Հայերեն English Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ