Tripadvisor. Երուսաղեմ այցելելիս չմոռանաք զբոսնել Հայկական թաղամասով

2 րոպեի ընթերցում

ԵՐՍՈՒԱՂԵՄ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զբոսաշրջային ամենահայտնի օնլայն տեղեկատուն` Tripadvisor-ը, կազմել է ցանկ, որոնք պարտադիր պետք է այցելել Երուսաղեմում հանգստի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «30 վայր որ պետք է այցելել Երուսաղեմում» խորագրով ցանկում ներառված են նաեւ Երուսաղեմի հին հատվածում գործող հայ վարպետների կերամիկական արվեստի կենտրոնն ու Երուսաղեմի հայկական թաղամասը:

«Երուսաղեմի հին քաղաքում գտնվող կերամիկական կենտրոնը բացառիկ վայրերից է, որտեղ կարելի է գնել հայ վարպետի ձեռքով պատրաստված յուրահատուկ կերամիկական իրեր: Դրանք կդառնան ինչպես հուշ, այնպես էլ լավագույն նվեր Երուսաղեմից»,- ասված է հոդվածում:

Ինչ վերաբերում է Երուսաղեմի հայկական թաղամասին, ապա պարզվել է, որ այն զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկն է:

«Երուսաղեմի հայկական թաղամասն այս ֆանտաստիկ քաղաքի կոլորիտի մի մասն է: Այն հանգստի լավագույն վայրն է, որտեղ պարտադիր պետք է զբոսնել: Սա քաղաքի մի հատվածն է, որ բացառիկ է, յուրահատուկ, հետաքրքրական, որը մեկ անգամ այցելելուց հետո այլեւս երբեք չես մոռանա: Թաղամասի հրապարակը համահունչ է հարակից փողոցներին: Նեղ փողոցները, յուրահատուկ շինությունները, շուկան այնքան համահունչ են եւ միաձուլում են միանգամից մի քանի դարաշրջան ու մշակույթ: Ուղղակի հրաշալի է զբոսնել թաղամասի նեղ փողոցներով, շնչել պատմությամբ լի օդն ու երջանիկ լինել այն փաստից, որ կարողացել ես զգալ անցյալի շունչը»,- ասված է հոդվածում:

Tripadvisor-ի մասնագետները տարատեսակ զբոսաշրջային խորհուրդներն ու վարկանիշային աղյուսակները կազմում են ինչպես զբոսավարների, այնպես էլ զբոսաշրջիկների գրառումների հիման վրա:

Հայերեն English

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանի և Ղրղզստանի նախագահները արժևորել են միջազգային ու բազմակողմ հարթակներում Երևանի և Բիշքեքի փոխգործակցությունը

Համբարձում Մաթևոսյանն ու Աբդուլլահ Ալին քննարկել են մի շարք հարցեր