Հատուկ նախագծեր

«Հաղթանակի գեներալները». Սերգեյ Գալաջև

4 րոպեի ընթերցում

«Հաղթանակի գեներալները». Սերգեյ Գալաջև

«Հաղթանակի գեներալները» հատուկ նախագիծ-շարքի շրջանակում«Արմենպրես»-ը ներկայացնում է ԽՍՀՄ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Թեոդորոսի Գալաջևին:

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ նշանավոր ռազմական գործիչ Սերգեյ Գալաջևը ծնվել է 1902 թվականի ապրիլի 17-ին Նոր Նախիջևանում (ներկայումս` Դոնի Ռոստով):

Բանակային ծառայության սկիզբը

1919 թվականին տիֆից մահանում է Սերգեյի հայրը, որից հետո նա համալրում է Կարմիր բանակի շարքերը (մինչ այդ` նա աշխատում էր աղյուսի գործարանում): Նա մասնակցել է Ռուսաստանում ընթացող քաղաքացիական պատերազմին` հյուսիսային Կովկասում մարտնչելով Վրանգելի և Մախնոյի զորքերի դեմ: Շուտով Սերգեյը որոշում է կայացնում հաճախելու հրամանատարների դասընթացներին, սակայն տուբերկուլյոզով հիվանդանալուց հետո, նրան տեղափոխում են ոչ շարային ծառայության. պարտադիր զինվորական ծառայությունը անցնելուց հետո Գալաջևին ազատում են աշխատանքից:

1924 թվականին Գալաջևը ինքնակամ վերադառնում է Կարմիր բանակ և նրան ուղարկում են Դոնի շրջանի 9-րդ բաժին: 1925 թվականին նա դառնում քաղկոմիսար` համալրելով ՀԿ(բ)Կ շարքերը: 1936 թվականին Սերգեյն ավարտում է Լենինգրադի ռազմական-քաղաքական ակադեմիան և մի քանի տարի աշխատելով որպես հրահանգիչ` 1940 թվականի աշնանը նշանակվում է 32-րդ կորպուսի զինվորական կոմիսար: ԿլիմենտՀարությունյան,«ՀայժողովրդիներդրումըՀայրենականպատերազմի հաղթանակում1941-1945թթ.» (Ե., 2010) գրքի:

Հայրենական մեծ պատերազմ

Հայրենական մեծ պատերազմի սկզբում`1941 թվականին հոկտեմբերի 5-ին Սերգեյ Գալաջևին նշանակում են Հարավ-արևմտյան ռազմաճակատի քաղաքական վարչակազմի ղեկավար և այդ կարգավիճակով նա մասնակցում է Մոսկվայի ճակատամարտին: 1942 թվականին Գալաջևին տեղափոխում են Ստալինգրադի ռազմաճակատ: 1942 թվականի դեկտեմբերի 8-ին Սերգեյ Գալաջևին շնորհում են գեներալ-մայորի կոչում: Քաղաքական վարչակազմի ղեկավարի կարգավիճակով` նա մասնակցում է նաև Կուրսկի ճակատամարներին, Լեհաստանի ազատագրմանը և Բեռլինի գրոհին: 1944 թվականի հուլիսի 28-ին Գալաջևին շնորհում են գեներալ-լեյտենանտի կոչում: Ըստ Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան, «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» (Ե., 2009) գրքի:

Հետպատերազմյան շրջան

Մեծ Հայրենականում տարած հաղթանակից հետո` Սերգեյ Գալաջևը Գերմանիայում զբաղեցրել է խորհրդային զորախմբի քաղվարչությունների պետի պաշտոնը (մինչև 1945 թվականի հուլիսի 9-ը). գերմանական «Tägliche Rundschau» և «Berliner Zeitung» թերթերը ստեղծվել են նրա անմիջական հրամանով:

ԽՍՀՄ բանակի գեներալ-լեյտենանտ Սերգեյ Գալաջևը կնքում է իր մահկանացուն 1954 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում: Ըստ А. Меружанян, «Маршалы, генералы и адмиралы армянского происхождения в Санкт-Петербурге» (Санкт-Петербург, 2014) գրքի:

Պարգևները

Սերգեյ Գալաջևը պարգևատրվել է Լենինի երեք, Կարմիր դրոշի չորս, Սուվորովի 2-րդ և Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի մեդալներով և բազմաթիվ այլ շքանշաններով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում