Մշակույթ

Այվազովսկու «9-րդ ալիք»-ն ընդգրկվել է ծովային թեմայով աշխարհի տասը լավագույն կտավների ցանկում

2 րոպեի ընթերցում

Այվազովսկու «9-րդ ալիք»-ն ընդգրկվել է ծովային թեմայով աշխարհի տասը լավագույն կտավների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Այվազովսկու «9-րդ ալիք» (1850թ.) ստեղծագործությունն ընդգրկվել է աշխարհի 10 լավագույն կտավների ցանկում, որոնք պատկերում են ծովի ալիքների անհավանական գեղեցկությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցանկը կազմել է միջազգային հեղինակավոր The Creative Business բլոգը, որը նվիրված է արվեստին` հիմնականում լուսանկարչությանն ու գեղանկարչությանը: Ցանկը կազմել է գերմանացի հայտնի արվեստաբան, նկարչուհի Անդրեա Բեքլենդը, ում բազմաթիվ աշխատանքներն ընդգրկված են Գերմանիայի պետական, Հաագայի, Փարիզի, Լոնդոնի եւ Վաշինգտոնի մասնավոր հավաքածուներում: Տասնյակում ընդգրկված են Աբրահամ Ուիլարեթսի «Փոթորկոտ ծովը» (1629թ), Հոկուսայի «Կանագավայի հսկա ալիքը» (1829-1832թթ), Ուիլիամ Թըրների «Սառցե փոթորիկ» (1842թ.), Կլոդ Մոնեի «Էտրետատի փոթորկոտ ծովը» (1883թ.) եւ այլ աշխատանքներ:

The Creative Business բլոգը ստեղծել են Եվրոպայում եւ ԱՄՆ-ում գործունեություն ծավալող մի խումբ լուսանկարիչներ, նկարիչներ եւ արվեստաբաններ: Բլոգի նպատակն է սոցիալական մեդիայի միջոցով աշխարհին ներկայացնել ընթացիկ ցուցահանդեսների, աշխարհի ամենահայտնի թանգարաններում եւ պատկերասրահներում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Միաժամանակ, բլոգի համահիմնադիրներն արվեստը ներկայացնում են բիզնեսի տեսանկյունից եւ տարատեսակ թեմատիկ տասնյակների, վերլուծական հոդվածների միջոցով փորձում ապացուցել, որ արվեստի գործեր գնելը լավագույն ներդրումն է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում