Մշակույթ

Օռնելա Մուտին Ինստագրամի իր էջը ողողել է Հայաստան այցի լուսանկարներով

1 րոպեի ընթերցում

Օռնելա Մուտին Ինստագրամի իր էջը ողողել է Հայաստան այցի լուսանկարներով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական կինոյի ճանաչված և սիրված դերասանուհի, երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր Օռնելա Մուտին տպավորված է Հայաստանյան այցից: Փաստի վկայությունը ինստագրամյան և ֆեյսբուքյան անթիվ լուսանկարներն են, որոնք ներկայացնում են դերասանուհու այցը մեր երկիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մուտին վերջին օրերի ընթացքում գրեթե երկու տասնյակ լուսանկար է հրապարակել և տարածել, այդ թվում փառատոնի մեկ այլ պատվավոր հյուր՝ դերասանուհի Նաստասյա Կինսկիի հետ արված լուսանկարները: Լուսանկարներում նա նաև շնորհակալություն է հայտնել Երևանին: Մուտին օգտագործել է #goldenapricotfestival #armenia #yerevan հաշթեգերը, ինչպես նաև repost արել լուսանկարներ այլ օգտատերերից:

«Ես շատ եմ ճանապարհորդում աշխարհում, և միշտ լավ ընդունելության եմ արժանանում: Բայց Հայաստանում ավելի շատ հուզվեցի, քան որևէ այլ երկրում: Այստեղ կա խորհուրդ, դաստիարակություն, հարգանք և սեր, որն ինձ ցույց տվեցիք: Շնորհակալություն»,-Երևանում խոստովանել էր անվանի դերասանուհին:

Լուսանկարները՝ Օռնելա Մուտիի ինստագրամյան էջից

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում