«Ոսկե ծիրան» կինոփառատոնը կայացած ավանդույթ է Հայաստանի հոգևոր և մշակութային կյանքում. Գարեգին Բ

2 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կայացած ավանդույթ է Հայաստանի հոգևոր և մշակութային կյանքում: Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշեց Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը:««Ոսկե ծիրան»-ն իր ուրույն տեղն ունի կինոաշխարհի բազմաթիվ փառատոնների շարքում: Այն հրաշալի հնարավորություն է ընձեռում կինոարվեստի շնորհաշատ ստեղծագործողներին՝ ներկայացնելու իրենց աշխատանքի արդյունքները: Հիմնադրման օրվանից կինոփառատոնը ստանձնել է քաղաքակրթությունների միջև երկխոսության բարձր պատասխանատվությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ամենայն հայոց կաթողիկոսը՝ ընդգծելով, որ փառատոնը ծառայում է ընդհանուր բարիքի ստեղծմանը:

Գարեգին Բ կաթողիկոսի խոսքով՝ «Ոսկե ծիրան»-ը նշանակալի իրադարձություն է հայաստանյան իրականության մեջ: «Այն նոր շունչ և ազդակ է հաղորդում հայ կինոարվեստին՝ նոր ստեղծագործությունների արարման, փորձի փոխանակման հարթակ դառնալով: Կինոփառատոնի արձանագրած ձեռքբերումները ներկայացուցիչների և կազմակերպիչների նվիրյալ և հետևողական ջանքերի արդյունքն են: Ուրախ ենք, որ Առաքելական եկեղեցին նույնպես իր ներդրումն է բերում փառատոնի աշխատանքներին»,-ընդգծեց Ամենայն հայոց կաթողիկոսը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրանի» հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ». այս նշանաբանով է գործում «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը հիմնման պահից ի վեր:Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան