Ռոբեր Գեդիկյանն Ամենայն հայոց կաթողիկոսից ստացավ «Եղիցի լույս» մրցանակը

3 րոպեի ընթերցում

ԷՋՄԻԱԾԻՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր, «Ոսկե ծիրան» փառատոնի պատվավոր հյուր Ռոբեր Գեդիկյանը պարգևատրվեց «Եղիցի լույս» մրցանակով: Մրցանակը հուլիսի 16-ին անվանի ռեժիսորին հանձնեց Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Հայաստանի հոգևոր մայրաքաղաքում մրցանակի հանձնման հանդիսավոր արարողության մեկնարկը նշանավորվեց Տերունական աղոթքով:

«Ցավում եմ, որ հայերեն չեմ խոսում: Ես շատ շոյված եմ և երջանիկ այս մրցանակի համար: Հատկապես, որ միայն բառը՝ լույսը, ուղղակիորեն կապված է կինոյի հետ: Կինոն ինձ համար լույս է մթության մեջ: Այն կարող է օգնել մարդկանց դուրս գալ մթությունից: Ես միշտ համոզված եմ եղել, որ կինոն ուղղակիորեն կապված է կրոնի հետ: Հավատացած եմ, որ այն փառատոնը, որի ժյուրիի նախագահն եմ այսօր, լի է լույսով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռոբեր Գեդիկյանը՝ շնորհակալություն հայտնելով մրցանակի համար:

«Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն արարողության ժամանակ ընդգծեց, որ Ռոբեր Գեդիկյանին ներկայացնելն իմաստ չունի, նրան ամբողջ աշխարհն է ճանաչում:

«Մենք 4 տարի առաջ Վեհափառ հոր հետ հանդիպման ժամանակ հասկացանք, որ եկեղեցին պետք է մասնակցի «Ոսկե ծիրան»-ի գործունեությանը: Նրա առաջարկությամբ ստեղծվեց «Եղիցի լույս» մրցանակը: Այն ստացել են մարդիկ, որոնք հոգևոր արվեստով աշխարհին ճանաչելի են դարձել՝ Ալեքսանդր Սակուրովը, Արտավազդ Փելեշյանը, Քշիշտոֆ Զանուսին և այսօր էլ Ռոբեր Գեդիկյանը»,-նշեց Հարություն Խաչատրյանը՝ շնորհակալություն հայտնելով Ռոբեր Գեդիկյանին և Գարեգին Բ կաթողիկոսին:

Ռոբեր Գեդիկյանն այս տարի գլխավորում է «Ոսկե ծիրան»-ի միջազգային խաղարկային մրցույթի ժյուրին:Գեդիկյանն արդեն 35 տարի է` ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Նրա հեղինակած շուրջ երկու տասնյակ ֆիլմերը ամենատարբեր ժանրերի են ՝ կատակերգություններ, դրամաներ, պատմական ֆիլմեր և այլն: Գեդիկյանի ֆիլմերը մշտապես ընդգրկվում են եվրոպական հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի Սան-Սեբաստյանի և այլ կինոփառատոների մրցութային ծրագրերում: Մի շարք ֆիլմերում Գեդիկյանն անդրադարձել է հայկական թեմային: Այս տարվա Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկվել էր Գեդիկյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության թեման այդ կարևորագույն կինոհարթակում: 2006 թվականին Գեդիկյանն իր«Ուղևորություն դեպի Հայաստան»ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» կինփառատոնի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն