«Եղեռն եղեռնից հետո» գիրքը Թուրքիայում մշակութային եղեռնի զոհ դարձած հուշարձանների մասին է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորընծա «Եղեռն եղեռնից հետո» գիրքը կարող է դառնալ մի զենք, որով հնարավոր կլինի պայքարել Թուրքիայում հայկական մշակութային հուշարձանների ցեղասպանության դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 16-ին գրքի շնորհանդեսի ժամանակ ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:

«Մեր ստեղծած աշխատությունը նպատակաուղղված է իրազեկելու հայերին և աշխարհի մարդկանց մեր պատմական հայրենիքում մեր իսկ հուշարձանների հանդեպ եղեռնագործության մասին: Այս ձևով մենք պատռում ենք կամ գոնե պետք է ձգտենք պատռել թուրքերի դիմակը՝ բարձրաձայնելով կատարված ոճրագործությունների մասին», - ասաց Սամվել Կարապետյանը

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի ղեկավարը տեղեկացրեց, որ ծավալուն հատորի ստեղծման մեջ մեծ ներդրում են ունեցել քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, մշակույթի նախարարությունը, «Մոնարխ» ընկերությունը և Հայաստան հիմնադրամը:

«Նախկինում կարծում էի, որ կհրատարակվի փոքր աշխատություն, սակայն մեզ հաջողվեց տպագրել մեծածավալ եռալեզու աշխատություն 2000 օրինակ տպաքանակով, որի մի փոքր մասը կհանվի վաճառքի: Իսկ ծավալուն գրքի թվային օրինակները հասանելի են Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կայքում», -ասաց Սամվել Կարապետյանը:

Գրքում ներառված հուշարձաններից 32-ը տեղ են գտել շարժական ցուցահանդեսում: «Հոգու պարտք» ՀԿ-ի հետ համագործակցության շնորհիվ և ՀՀ նախագահի դրամաշնորհային մրցույթի միջոցով տպագրվել է նաև հակիրճ գրքույկ:

«Ցուցահանդեսի գրքույկում և ավելի մեծ ծավալով բուն գրքում կան ոչ միայն ոչնչացված, այլ նաև խեղված հուշարձաններ: Օրինակ, Անի քաղաքի զինանշանի նախնական տեսքում առկա է խաչը, իսկ թուրքերը «վերականգման» ընթացքում այն ոչ միայն վերցրել են ուղղանկյուն շրջանակի մեջ, որը բացակայում էր, այլ նաև վերացրել են խաչը: Գոյություն ունեն այդ զինանշանի լուսանկարները՝ արված մինչև 1920 թ.: Այսինքն, գրագետ վերականգնում կատարելու ցանկության դեպքում կարելի էր այն վերականգնել», - ասաց Սամվել Կարապետյանը:

Հուշարձանագետը նշեց, որ մեծ հատորում մշակութային ցեղասպանության խնդրին առնչվող նյութերի շարքում կա Տիգրան Հոնենցի եկեղեցին, որի գմբեթը վերականգնվել է թերի: Նրա հավաստիացմամբ՝ ակնհայտ է, որ գմբեթը հնարավոր էր վերականգնել ամբողջությամբ, սակայն այդ դեպքում ի հայտ կգար խաչի տեղադրման հարցը, ինչը թուրքական կողմի համար ցանկալի չէ:

Ինչպես տեղեկացրեց «Հոգու պարտք» ՀԿ ներկայացուցիչ Շողինե Հովհաննիսյանը, համագործակցության արդյունքում 32 ցուցանմուշից կազմված ցուցահանդեսի բացումը Երևանում տեղի կունենա հուլիսի 17-ին Ճարտարապետների միության սրահում: Ցուցահանդեսում ներկայացված են Արևմտյան Հայաստանի մշակութային եղեռնի ենթարկված հուշարձանները: Դրանից առաջ ցուցահանդեսը ներկայացվել է Ստեփանակերտում, Իջևանում և Վանաձորում: Երևանից հետո ցուցահանդեսը կուղևորվի դեպի Բրյուսել:

Հայերեն English Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել