Թուրքիայի հայկական եկեղեցու սարկավագ Մուրատը նոր վավերագրական ֆիլմի հերոս կդառնա

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի հայկական եկեղեցու սարկավագ Մուրատը կդառնաՍոնա և Մարինե Քոչարյանների նոր վավերագրական ֆիլմի հերոսը: Ռեժիսորների«Մուրատ» կինոնախագիծն այս տարվա Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի երևանյան աշխատաժողովի հաղթող է ճանաչվել:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մարինե Քոչարյանը տեղեկացրեց, որ իրենց համատեղ առաջին«Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» վավերագրական ֆիլմից հետո միասնական աշխատանքը շարունակելու նպատակ ունեին:

«Տեսանք հայ-թուրքական կինոպլատֆորմի հայտարարությունը, և ես հիշեցի, որ ծանոթացել եմ մի տղայի հետ, ով ինձ ի սկզբանե հետաքրքիր էր թվացել որպես կերպար: Անունը Մուրատ է, նա սարկավագ է Թուրքիայում հայկական եկեղեցում, և երկակի կյանք է վարում: Նրա բազմաթիվ ընկերները չգիտեն, որ նա հայ է, մյուս կողմից՝ սարկավագ է: Նաև երազանք ունի՝ գալ Հայաստան: Նրա մոտակա այցելությունն այս մեկ տարվա ընթացքում պետք է լինի, և եթե ֆիլմն էլ նկարահանելու ենք մեկ տարվա ընթացքում, նրա ճամփորդությունն էլ կնկարահանենք, վավերագրական ֆիլմ կստանանք: Մեր հերոսին հետևելու ենք ողջ ընթացքում, ներկայացնելու ենք նրա առօրյան, ճամփորդություններն, այն, ինչ կպատահի»,-նշեց Մարինե Քոչարյանը:

Ռեժիսորի խոսքով՝ ինչպես բոլոր հայերը, որոնք ապրում են Թուրքիայում, իրենց հերոսն էլ ունի ինքնության հետ կապված խնդիր, բազում վախեր: «Շատ տաղանդավոր տղա է, մենք մտադիր ենք ֆիլմում օգտագործել անիմացիաներ ստեղծելու և նկարելու նրա տաղանդը: Մեզ համար անակնկալ էր, որ մենք մրցանակի արժանացանք, եթե կարողանանք մեր մտադրություններն իրագործել, հիանալի կլինի»,-նշեց նա:

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի շնորհիվ ռեժիսորները 5000 ԱՄՆ դոլար գումար են ստացել:

«Ցանկություն ունենք մեր նախորդ ֆիլմին ընդհանրապես չնմանվել, չենք ցանկանում, որ կրկնվի և մարդիկ հին ֆիլմ տեսնեն: Թեև էլի ճանապարհորդություն կա, հերոս, ով ուզում է ճանապարհորդել, հասնել ինչ-որ տեղ` ուրիշ ոճի մեջ ենք ցանկանում անել: Ըստ ծրագրի պահանջների՝ մեկ տարվա ընթացքում գոնե նկարահանումները պետք է ավարտված լինեն: Մենք որոշեցինք, որ օգոստոսին Ստամբուլ ենք գնում՝ նախնական նկարահանումների, ուսումնասիրությունների, հերոսի հետ ծանոթանալու, ընտելանալու համար: Ունենալու ենք թուրք պրոդյուսեր»,-տեղեկացրեց Մարինե Քոչարյանը:

Սոնա և Մարինե Քոչարյանները քույրեր չեն: «Ունենք ընդհանուր ընկեր, նրա միջոցով ենք ծանոթացել: Ուղղակի ունենք նույն ազգանունը, մեր մայրիկների անունն էլ նույնն է»,-նշեց Մարինե Քոչարյանը:

Երիտասարդ ռեժիսորների վերջին աշխատանքը՝«Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» վավերագրական ֆիլմը, մի շարք փառատոնների մասնակցելու հրավերներ է ստացել:Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի«Հայկական համայնապատկեր» մրցույթում ընդգրկված կինոնկարն արծարծում է սահմանների հարցը, բարձրացնում է խնդիրներ, որոնք առնչվում են սահմաններին:

Այս տարի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմիաշխատաժողովն անցկացվեց Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի շրջանակում: Աշխատաժողովին ընտրվել էին 10 նախագծեր՝ հինգը Հայաստանից, հինգը Թուրքիայից:Հաղթող է ճանաչվել նաև թուրք ռեժիսոր Սենեմ Գյոքչեի «Ք’աՐ» պարային կարճամետրաժ ֆիլմը:

Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմն իր գործունեությունը սկսել է 2008 թվականին` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի (Հայաստան) և «Անադոլու Կուլտուր» կազմակերպության (Թուրքիա) համատեղ նախաձեռնությամբ: Այն կապեր է ստեղծում երկու երկրների կինոգործիչների միջև, խրախուսում և աջակցում է համատեղ կինոարտադրությունը: Կինոպլատֆորմն արդեն ֆինանսավորել է 17 կինոնախագիծ` Հայաստանից և Թուրքիայից:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում