Հայկ Դեմոյանը թուրք մտավորականին պարգևատրել է Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները, հյուրերը և գործընկերները հուլիսի 15-ին այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Այցի շրջանակում թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի գլխավորությամբ անցկացվեց պարգևատրման արարողություն:

«Թանգարանը թողարկում է ոսկե մեդալների շարք, որոնք նվիրված են տարբեր երախտավորների: Շարքը կոչվում է «Երախտագիտություն»: Սա հուշանվեր-մեդալ է, մենք մեր այցելուներին, աջակիցներին և բարեկամներին թանգարանի կողմից հանձնում ենք մեդալը որպես երախտիք: Այս մեկն Ավրորա Մարդիգանյանի անվան հուշամեդալ է կոչվում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հայկ Դեմոյանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը Մարդիգանյանի անվան հուշամեդալներով պարգևատրեց «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանին, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, կինոռեժիսոր Ռոբ Նիլսոնին, բարերարներ՝ Պավել Մարգարյանին և Խաչիկ Մանուկյանին, թուրք մտավորական, գործարար Օսման Կավալային:

«Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր, գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանն ընդգծեց, որ մրցանակները հանձնվել են այն մարդկանց, որոնք օգնել են կազմակերպել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Այլևս երբեք» ծրագիրը, որի շրջանակում տարբեր երկրներում ներկայացվել են ցեղասպանության մասին ֆիլմեր: «Մարդիկ և՛ ֆինանսապես, և՛բարոյապես օգնել են մեզ ծրագիրն իրագործելու համար: Եղեռնի մասին ֆիլմերը շատ ավելի հասկանալի են, քան խոսքը: Այս տարի մենք լավ գործ արեցինք, աշխարհի տասնյակ երկրներում ցուցադրեցինք Եղեռնի մասին ֆիլմեր, մարդիկ հասկացան, թե ինչ ցավ ունի հայ ժողովուրդը: Շնորհակալություն նրանց, ովքեր մեզ օգնեցին»,-նշեց Հարություն Խաչատրյանը:

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը, ՀՀ Մշակույթի նախարարության և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ համատեղ, Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված՝ տարբեր երկրներում կազմակերպել է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Ծրագիրը կրել է «Այլևս երբեք» խորագիրը և ներառել է հանդիպումներ, սեմինարներ և ֆիլմերի ցուցադրություններ: Ընտրվել էին տարբեր ժամանակահատվածներում նկարահանված, Հայոց ցեղասպանության մասին պատմող վավերագրական և խաղարկային ֆիլմեր: Ծրագրի երկրորդ փուլը կմեկնարկի «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի ավարտից հետո:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն