Թուրք ռեժիսորը Ցեղասպանության մասին պատմող ֆիլմում ներկայացրել է Էնվեր Փաշայի և Յոհանես Լեփսիուսի հանդիպումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության ծրագիրը մանրակրկիտ ծրագրված և ուսումնասիրված իրողություն էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 14-ին նշեց թուրք ռեժիսոր ՀաջիՕրմանը: Նա իր հետ Հայաստան է բերել իր առաջին ռեժիսորական աշխատանքը՝ Հայոց ցեղասպանության մասին պատմող «Homo Politicus» կարճամետրաժ ֆիլմը: Այն ընդգրկված է երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի՝ ցեղասպանությանը նվիրված «Մենք կանք» ծրագրում:

« Շատ ուրախ եմ «Ոսկե ծիրան» փառատոնին մասնակցելու համար: Սա իմ առաջին ֆիլմն է: Առաջին անգամ ֆիլմի նախագիծը ներկայացրել ենք հայ-թուրքական կինոպլատֆորմին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀաջիՕրմանը:

Նրա խոսքով՝ ֆիլմում ներկայացված է Էնվեր Փաշայի և Յոհանես Լեփսիուսի հանդիպումը: Յոհանես Լեփսիուսն ազդեցիկ աստվածաբան էր, որը հանդես էր գալիս գերմանացի միսիոներների անունից: Օսմանյան կայսրությունում հայերի «արտաքսման» քաղաքականությանը վերջ տալու համար նա մեկնում է Ստամբուլ՝ ռազմական շտաբ, որտեղ կարող է հանդիպել Թուրքիայի ամենազորեղ գեներալի` Էնվեր Փաշայի հետ: Նրա նպատակն է դիվանագիտական և քաղաքական ճնշում գործադրել Էնվեր փաշայի նկատմամբ: Լեփսիուսի բերած բոլոր փաստարկները անտեսվում են Էնվերի քաղաքավարի և անտարբեր վերաբերմունքով: Հանդիպման կեսից մթնոլորտը փոխվում է փիլիսոփայական, ինտելեկտուալ բանակռվի, որը մերթ հիշեցնում է շախմատ, մերթ էլ բռնցքամարտ: Մինչ Էնվերը փորձում է հետզհետե Լեփսիուսին վզին «անպատշաճ առաջարկ» փաթաթել, վերջինս կարևոր որոշում է ընդունում և թողնում խոսակցությունը:

«Այս հանդիպումը տևել է մեկ ժամ, ֆիլմում տեղավորել ենք 20 րոպեի մեջ: Լեփսիուսը՝ որպես պատվարժան մարդ, հայերի բարեկամ, հավատում էր, որ կարող է ազդեցություն ունենալ Էնվերի վրա, սակայն որպես միամիտ մարդ, նա տեղյակ չէր, որ Գերմանիան թուրքական պետության հետ համագործակցության մեջ էր. սրա մասին նա ավելի ուշ է իմանում»,-նշեց ՀաջիՕրմանը:

Ռեժիսորի խոսքով՝ հանդիպումը ցույց է տալիս, թե ինչ մոտիվացմամբ է թուրքական պետությունը մոտենում ցեղասպանության ծրագրին:

«Ցանկացա, որ մարդիկ իմանան այս իրողության մասին և նկարեցի այս ֆիլմը: Հանդիպումը միտք է տալիս այն մասին, թե ինչպես է սկսվել ցեղասպանությունը»,-ընդգծեց կինոռեժիսորը՝ փաստելով, որ հետագայում էլ իր գործունեության ընթացքում անդրադառնալու է քաղաքական խնդիրներին:

Հաջի Օրմանը համալսարանական ուսումից հետո տասը տարի եղել է BEKSAV-ի (Գիտական, կրթական, գեղագիտական, մշակութային, գեղարվեստական հետազոտությունների հիմնադրամ) գործադիր խորհրդի տնօրենը և միաժամանակ «Sanat and Hayat» (Արվեստ և կյանք) ամսագրի գլխավոր խմբագիրը: Երկու անգամ քաղաքական պատճառներով ձերբակալվել է, հայտնվել բանտում և ազատ արձակվել: Ռագիբ Զարաքոլուի հետ բազմաթիվ գրքեր է պատրաստել տպագրության:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն