Օռնելա Մուտին խոստովանեց՝ Հայաստանում ամենաշատն է հուզվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալական կինոյի ճանաչված և սիրված դերասանուհի Օռնելա Մուտին խոստովանեց, որ ոչ մի երկրում այնպես չի հուզվել, ինչպես Հայաստանում: Երևանյան «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն այս մասին նշեց հուլիսի 13-ին՝ իր մասնակցությամբ «Սվանի սերը»կինոնկարի երևանյան պրեմիերային:

«Հայաստանում բոլորը բոլոր լեզուներով խոսում են: Հետևաբար, ժամանակ առ ժամանակ խառնում եմ անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը: Երեկ ասուլիսին ասացի, որ «Սվանի սերը» շատ ռեժիսորներ են փորձել նկարահանել, և երկար տարիներ: Վերջապես մենք կարողացանք անել դա: Հույս ունեմ, որ ձեզ այն դուր կգա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Օռնելա Մուտին:

Անվանի դերասանուհին հուլիսի 13-ի երեկոյան մեկնելու է Հայաստանից: «Ես շատ եմ ճանապարհորդում աշխարհում, և միշտ լավ ընդունելության եմ արժանանում: Բայց Հայաստանում ավելի շատ հուզվեցի, քան որևէ այլ երկրում: Այստեղ կա խորհուրդ, դաստիարակություն, հարգանք և սեր, որն ինձ ցույց տվեցիք: Շնորհակալություն»,- նշեց անվանի դերասանուհին:

Իտալացի կինոաստղ Օռնելա Մուտին իր կինոդեբյուտն արեց 1970 թվականին՝«Ամենագեղեցիկ կինը»ֆիլմով: Հայտնի գեղեցկուհին հիմնականում նկարահանվել է եվրոպական ֆիլմերում: Առավել հայտնի աշխատանքներից են գերմանական նոր կինոյի հայրերից մեկի` Ֆոլկեր Շլյոնդորֆի«Սվանի սերը»(1984) ֆիլմում կերտած նրա կերպարը:«Սվանի սերը»Մարսել Պրուստի«Կորուսյալ ժամանակների որոնումներում»առաջին գրքի էկրանավորումն է, որտեղ Մուտիի խաղընկերներն են Ջերեմի Այրոնսը և Ալեն Դելոնը: 1985-ին կինոնկարն առաջադրվեց ԲԱՖՏԱ մրցանակաբաշխության երկու անվանակարգում: Մուտին նկարահանվել է նաև անվանի իտալացի ռեժիսորներ Մարկո Ֆերրերի և Դինո Ռիզզիի ֆիլմերում: Սակայն հայ հանդիսատեսին նա առավելապես ծանոթ է«Անսանձի սանձահարումը»(1980) կատակերգական ֆիլմից, որտեղ նա խաղում է Ադրիանո Չելենտանոյի հետ: Օռնելա Մուտին Կաննի կինոփառատոնի մշտական պատվավոր հյուրերից է:

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն