Ռոբեր Գեդիգյանը իր «Խենթ պատմություն» ֆիլմը կներկայացնի տարբեր երկրներում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիահայ ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսերՌոբեր Գեդիգյանի՝ Հայոց ցեղասպանության թեման բարձրաձայնող «Խենթ պատմություն» կինոնկարը նոյեմբերին կցուցադրվի Ֆրանսիայում, իսկ հաջորդ տարի՝ այլ երկրներում: Այս մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Ռոբեր Գեդիգյանը: Ռեժիսորի հենց այդ ֆիլմի ցուցադրությամբ էլ մեկնարկեց Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնը:

«Ֆիլմը կցուցադրվի սկանդինավյան և ասիական երկրներում, Իսպանիայում, Իտալիայում, Կանադայում, Բելգիայում, Շվեյցարիայում, Հունաստանում, Իսրայելում, ինչպես նաև Լատինական Ամերկայում: Ֆիլմի հայկական կինովարձույթը կախված է «Մոսկվա» կինոթատրոնից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռոբեր Գեդիգյանը:

Ռեժիսորի խոսքով՝ ինքը երկար ժամանակ ցանկացել է նկարահանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ: «Իրականում ցանկացել եմ նկարահանել ֆիլմ, որն ամփոփում է հայկական իրականությունը: Իհարկե դժվար էր աշխատել սցենարի վրա: Եղել են մի քանի տարբերակներ, սակայն վերջիվերջո եզրահանգել ենք այս տարբերակին»,- նշեց Ռոբեր Գեդիգյանը:

Ֆրանսահայ կինոռեժիսորի խոսքով՝ ֆիլմում հայի պատմությունը դառնում է մի ամբողջ մարդկության պատմություն:

«Ֆիլմը եղել է միայն Կաննում, դեռևս այլ վայրերում չի ցուցադրվել»,- հավելեց նա:

«Խենթ պատմություն» ֆիլմը մեկնարկում է Սողոմոն Թեհլերյանի հայտնի դատավարությամբ, այնուհետև կինոդիտողին տեղափոխում է 1981 թվական, Փարիզ: Հայազգի Արամը պայթեցնում է թուրք դեսպանի մեքենան՝ ծանր վնասվածք պատճառելով Ժիլին, որն անցնում էր իր հեծանվով: Արամը փախչում է Բեյրութ՝ միանալու Հայ ազատագրական բանակին: Նրա մայրը՝ Անուշը, գնում է հիվանդանոց՝ Ժիլին տեսնելու, և որդու համար ներողություն խնդրելու, բայց Ժիլն ուզում իր դահճին դեմ առ դեմ հանդիպել: Մտքում վրեժ ՝ նա ուղևորվում է Մարսել՝ Արամի ընտանիքի անդամների հետ ճակատելու, բայց այնտեղ երկարատև հյուրընկալություն է գտնում: Արամը Բեյրութում ընհարվում է ընկերների հետ, մինչև որ մի օր որոշում է հանդիպել իր զոհին՝ նրան իր ներկայացուցիչը դարձնելու մտադրությամբ…

Ֆիլմում նկարահանվել են Գրեգուար Լըպրենս-Ռենգեն, Արիան Ասկարիդը, Սիմոն Աբգարյանը, Սերժ Ավետիքյանը, Սայրուս Շահիդին և այլք:

Ռոբեր Գեդիգյանն այս տարի գլխավորում է «Ոսկե ծիրան»-ի «Միջազգային խաղարկային» մրցույթի ժյուրին: Գեդիգյանն արդեն 35 տարի է՝ ստեղծագործում է կինոյի ասպարեզում և հաստատուն տեղ ունի իր սերնդի լավագույն ֆրանսիական կինոգործիչների շարքում: Նրա հեղինակած շուրջ երկու տասնյակ ֆիլմերը ամենատարբեր ժանրերի են՝ կատակերգություններ, դրամաներ, պատմական ֆիլմեր և այլն: Գեդիգյանի ֆիլմերը մշտապես ընդգրկվում են եվրոպական հեղինակավոր՝ Կաննի, Բեռլինի, Սան Սեբաստյանի և այլ կինոփառատոնների մրցութային ծրագրերում: Մի շարք ֆիլմերում Գեդիգյանն անդրադարձել է հայկական թեմային: Այս տարվա Կաննի կինոփառատոնի հատուկ ցուցադրությունների շարքում ընդգրկվել էր Գեդիգյանի «Խենթ պատմություն» խաղարկային կինոնկարը, որը բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության թեման այդ կարևորագույն կինոհարթակում: 2006 թվականին Գեդիգյանն իր«Ուղևորություն դեպի Հայաստան»ֆիլմի համար արժանացել է «Ոսկե ծիրան» կինփառատոնի «Արծաթե ծիրան» հատուկ մրցանակին:

Հայերեն English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն