Մշակույթ

Ութսուներեք տարեկանում մահացել է կինոդերասան Օմար Շարիֆը (լրացված)

1 րոպեի ընթերցում

Ութսուներեք տարեկանում մահացել է կինոդերասան Օմար Շարիֆը (լրացված)

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒLԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լոուրենս Արաբացի» և «Դոկտոր Ժիվագո» դասական ֆիլմերի դերասան Օմար Շարիֆը մահացել է 83 տարեկանում: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն:

Եգիպտացի դերասանը «Ոսկե գլոբուս» մրցանակի կրկնակի դափնեկիր է և առաջադրվել է «Օսկար»-ի 1962 թվականին՝ Դեվիդ Լինի «Լոուրենս Արաբացի» ֆիլմում Շերիֆ Ալիի դերի համար: Նա «Ոսկե գլոբուս» է ստացել «Դոկտոր Ժիվագո» կինոնկարի համար: Այս տարի ավելի վաղ նրա գործակալը հաստատել էր, որ նրա մոտ ախտորոշվել է Ալցհեյմերի հիվանդություն: «Նա այս առավոտյանսրտի կաթված է ստացել Կահիրեի հիվանդացում»,- տեղեկացրել է Շարիֆի գործակալ Սթիվեն Քենիսը:

Նշենք, որ դերասանը նկարահանվել է հայազգի կինոռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում, որից հետո պաշտոնական Անկարան արգելել է նրա մուտքը Թուրքիա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում