Հայկական թատրոնի ու կինոյի ուրախ և տխուր մարդը կդառնար 85 տարեկան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայկական թատրոնի ու կինոյի ուրախ և տխուր մարդը, նշանավոր կատակերգու, մեծ դերասան Մհեր(Ֆրունզիկ ) Մկրտչյանը հուլիսի 4-ին կդառար 85 տարեկան:

Անվանի մտավորականը ծնվել ու մեծացել է Գյումրիում: Սերն արվեստի ու հատկապես թատրոնի նկատմամբ արտահայտվել է դեռ մանկուց, երբ հաճախում էր նկարչության, երաժշտության և թատրոնի խմբակներ:

«Նա նիհար էր, մեծ քթով, բայց պարզվեց, որ Աստված նրան հսկայական դերասանական տաղանդ է տվել: Մենք ապրում էինք կոմունալ բնակարանում: Ֆրունզիկը, որն այդ ժամանակ 10 տարեկան էր, երկրորդ հարկի մուտքի հատվածը թատերական բեմի վերածեց, դրեց վարագույր, որն ամեն անգամ անձամբ բացում էր և մեզ ցույց տալիս մոնոներկայացումներ: Մենք ծիծաղում էինք, տխրում, իսկ նա իմպրովիզներ էր կատարում, խոսում էր այն ամենի մասին, ինչ խելքին փչի, բայց դա էր իսկական արվեստը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մի առիթով նշել է դերասանի եղբայրը՝ ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը:

Մհեր Մկրտչյանը հայ կինոյի այն ինքնատիպ դերակատարներից էր, որ հրաշալիորեն համադրում էր դրամատիզմն ու կատակերգությունը, ով միաժամանակ և ուրախ էր, և տխուր: Այդ ամենի հիանալի դրսևորումներն են «Մեր մանկության տանգոն» ֆիլմում Ռուբենի դերակատարումը, «Հին օրերի երգը»-ում Նիկոլի, «Նվագախմբի տղաները» ֆիլմում Արսենի, «Եռանկյունի»-ում Գասպարի դերակատարումն ու այլ շատ դերեր, որոնց բոլորին էլ հայ ժողովուրդը վերաբերվում է առանձնահատուկ ջերմությամբ: Նա նկարահանվեց«Կովկասի գերուհին», «Միմինո»,«Ալի բաբան և քառասուն ավազակները» ֆիլմերում, որոնցում խաղացած դերակատարումները գնահատվել են պետական բարձր պարգևներով։

Մկրտչյանի գործընկեր և ընկեր Սոս Սարգսյանի խոսքով՝ նա փոթորկի պես է ներխուժել թատրոն: «Միանգամից սկսել է խաղալ մեծ դերեր, դարձել հանդիսատեսի սիրելին: Ֆրունզիկը բեմում մեծ տոն էր: Նա զարմանալի մարդ էր»,- Սոս Սարգսյանի խոսքերն է մեջբերել «Ռոսսիյսկայա գազետա»-ն:

«Կյանքն ամեն րոպե, ամեն վայրկյան թատրոն է»,-մի առիթով ասել է Ֆրունզիկ Մկրտչյանը : Մեծ դերասանը մահացել է1993 թվականի դեկտեմբերի 29-ին։ Գյումրիում գործում է Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը, որտեղ կան հարուստ նյութեր դերասանի կյանքի, ստեղծագործության ուղու վերաբերյալ, ինչպես նաև նրա անձնական իրերից:

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն