Կարինե Մինասյանը երիտասարդ առաջնորդների համաժողովին խոսել է ԵԱՏՄ-ի ձեռքբերումների մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Պետական Դումայում հուլիսի 2-ին Եվրասիական տնտեսական միության երիտասարդ առաջնորդների առաջին համաժողովի շրջանակում Եվրասիականտնտեսականհանձնաժողովիկոլեգիայի անդամ (նախարար)ԿարինեՄինասյանը պատմել է եվրասիական ինտեգրման ծրագրերի և ձեռքբերումների մասին: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՏՀ մամուլի ծառայությունից,համաժողովին մասնակցել են ՌԴ Պետդումայի, ազգային և տարածաշրջանային խորհրդարանների բոլոր խմբակցությունների պատգամավորները, բիզնեսի, գիտական հասարակության ներկայացուցիչներ, Եվրասիական տնտեսական միության հասարակական և ուսանողական կազմակերպությունների ղեկավարներ:

Համաժողովի նպատակներն են՝ երիտասարդության շրջանում նպաստել եվրասիական ինտեգրման հանրահռչակմանը, ստեղծել պայմաններ մասնակիցների մասնագիտական աճի համար, որը կբերի միջպետական համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը Եվրասիական տնտեսական միության տարածքում:

Կարինե Մինասյանն իր ելույթում պատմել է տարածաշրջանային տնտեսական ինտեգրման փուլերի, ԵՏՀ աշխատանքի, Միության պայմանագրի կառուցվածքի, Հանձնաժողովի ու բիզնեսի համագործակցության, նաև Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին:

Նա նաև ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի հիմնական ձեռքբերումներից է ԵԱՏՄ անդամ պետությունների իրավահավասարության իրագործումը: «Սա հատկապես կարևոր է այն երկրների համար, որոնք ունեն փոքրածավալ տնտեսություն և քիչ թվով բնակչություն»,- ընգծել է Կարինե Մինասյանը՝ կարևորելով ԵԱՏՄ-ի թվային տարածության զարգացումը:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ