Ջրհեղեղի հետեւանքով հարազատներին կորցրած հայ պատանին հերոսական արարք է կատարել

2 րոպեի ընթերցում

ԹԲԻԼԻՍԻ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսիում ջրհեղեղից մորն ու մորաքրոջը կորցրած 15-ամյա Միխայիլ Շահբազյանը հայտնվել է վրացական կառավարության եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Delma news-ը, Շահբազյանը որպես կամավոր օգնում է աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին: Ջրհեղեղի օրը նաեւ փրկել է 60 շան կյանք:

Նախօրեին Վրաստանի առողջապահության նախարարության աշխատակիցներն այցելել են Շահբազյանին եւ նրան հանձնել նվերներ ու շնորհակալություն հայտնել հերոսական վարքագծի համար: «Միխայիլին, ով հետաքրքրվում է լուսանկարչությամբ, նվիրել ենք պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ, համակարգիչ եւ բջջային հեռախոս: Իսկ նրա ընտանիքի անդամներին դրամական օգնություն` 2000 լարիի չափով»,- ասել են նախարարության աշխատակիցներ:

Հայազգի երիտասարդի հերոսական քայլին վերջին օրերին անդրադարձել են վրացական բոլոր կայքերը: Նրա վերաբերյալ առանձնահատուկ հայտարարություն է արել նաեւ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Նա գիտեր, որ իր ընտանիքի անդամներն արդեն ողջ չեն, սակայն փրկել է 60 շան կյանք Թամազ Էլիզբարաշվիլու կենդանիների ապաստարանից: Երբ նրա ընտանիքի անդամներին հուղարկավորեցին, նա որպես կամավոր սկսեց աշխատել աղետի հետեւանքները վերացնելու համար: Մենք հերոսության ականատես եղանք եւ նման հերոսներին անհնար է թողնել առանց պարգևի»,- ասել է Ղարիբաշվիլին:

Ներկա դրությամբ Միխայիլը գտնվում է տատիկի եւ պապիկի խնամքի ներքո: Նրան հետեւում է նաեւ հոգեբանը, ով իր աշխատանքը կոորդինացնում է առողջապահության նախարարության հետ:

Հայերեն

Իրանի խորհրդարանի խոսնակը հայտնել է ԱՄՆ-ի «անարդար պատժամիջոցները» հաղթահարելու անհրաժեշտության մասին

Չինաստանի ԱԳՆ-ն քննադատել է Իրանին աջակցող երկրների դեմ միջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքները

Անչափահաս աղջիկների մասնակցությամբ խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

«Ծովինար» ապրանքանիշի գազավորված ըմպելիքների երեք տեսակի արտադրությունը կասեցվել է

Կառավարության ծրագրի քննարկումն ԱԺ-ում կմեկնարկի օգոստոսի 24-ից

«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում

Արտակարգ իրավիճակների կանխարգելման ուղղությամբ ՀՀ-ում իրականացվել են համալիր միջոցառումներ. Արամ Ղազարյան

Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 7-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Վանաձորի «Պիրաժոկ»-ի մասնաճյուղերից մեկի գործունեությունը կասեցվել է

Հորմուզի նեղուցով տարանցումը կրճատվել է մինչև նվազագույն մակարդակ. Reuters