Սփյուռք

Հայ երիտասարդները բողոքի ցույց են անցկացրել Լոս Անջելեոսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց

1 րոպեի ընթերցում

Հայ երիտասարդները բողոքի ցույց են անցկացրել Լոս Անջելեոսում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական երիտասարդական ասոցիացիան ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում Ադրբեջանի հյուպատոսարանի դիմաց բողոքի ակցիա է անցկացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզը», երիտասարդները շեշտել են, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է խախտել մարդու իրավունքներն ու բռնանում ազատ խոսքի իրավունքին:

«Մենք լուռ չենք նստելու եւ հետեւեք, թե ինչպես է Ադրբեջանը միջազգային հանրությանը ներկայանում իբրեւ դեմոկրատական արժեքներ կրող պետություն: Հաշվի առնելով, որ Բաքուն միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Եվրոպական խաղերի անցկացման կապակացությամբ, մենք որոշեցինք, որ սա լավ միջոց է աշխարհին ներկայացնելու, թե որքան կոռումպացված է Ադրբեջանի կառավարությունը»,- հայտարարել է ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի անդամ Գեւ Իսկաջյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում