Սփյուռք

ԱՄՆ-ում Քըրք Քըրքորյանի հիշատակը կհարգեն հոգեհանգստի հատուկ արարողություններով

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում Քըրք Քըրքորյանի հիշատակը կհարգեն հոգեհանգստի հատուկ արարողություններով

ԼԱ ՔՐԵՍԵՆԹԱ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո ԱՄՆ Արևմտյան թեմի ազգային առաջնորդ գերաշնորհ սրբազան Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի առաջնորդությամբ հունիս 21-ին թեմի բոլոր եկեղեցիներում սուրբ պատարագի ընթացքում հոգեհանգստյան արարողություն կկատարվի հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանի հոգու հանգստյան համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, Առաջնորդ սրբազանը սուրբ պատարագ կմատուցի Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն մայր եկեղեցում և կկատարի նոր սրբանկարի օրհնություն:

«Մեր հավատացյալ ժողովրդին հրավիրում ենք միանալու հիշատակի արարողություններին և աղոթք հղելու հայրենանվեր ու ազգանվեր բարերարի հոգու խաղաղության համար»,- նշված է Ազգային առաջնորդարանի դիվանին հղած հաղորդագրությունում։

98տարեկանումկյանքիցհեռացելէամերիկահայգործարար,միլիարդատեր,բարերարՔըրք Քըրքորյանը:ՄահվանբոթըհաստատելէՔըրքորյանի «ՏրասինդաՔորփորեյշնի»նախագահև գործադիրտնօրենԷնթոնիՄանդեկիքը:Քըրքորյանըմահացելէերկուշաբթիերեկոյան՝Բեվերլի Հիլլզիիրտանը:

ՔըրքՔըրքորյանըծնվելէ 1917թ.հունիսի 6-ինՖրեզնոքաղաքում:Զբաղվելէհյուրանոցային շինարարությամբ,կինոևավտոմոբիլայինարտադրությամբ:Սպիտակիերկրաշարժիցհետոև ՀՀ շրջափակմանուտնտեսականճգնաժամիտարիներին «Հայաստան»համահայկական հիմնադրամիտարբերծրագրերիննվիրաբերելէավելիքան 20մլնդոլար: 1996թ.կրկնապատկելէ ԼոսԱնջելեսիհեռուստամարաթոնիընթացքումհավաքած գումարը`Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհիշինարարությանըհատկացնելովմոտ 4մլնդոլար: 2001-իցնրա «Լինսի» հիմնադրամը 200մլնդոլարիարժողությանծրագրերէ իրականացրել ՀՀ-ում ավտոճանապարհներիվերակառուցման,մշակութային հաստատությունների նորոգման,աղետիգոտուվերականգնմանուղղությամբ:Հայաստանի Ազգային հերոսէ: Պարգևատրվելէ «Հայրենիք» շքանշանով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում