Սփյուռք

Ֆրանսիայում Թուրքիայի հյուպատոսարանն իշխանություններից պահանջել է պատժել խաղաղ ցույց անցող հայերին

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում Թուրքիայի հյուպատոսարանն իշխանություններից պահանջել է պատժել խաղաղ ցույց անցող հայերին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական Լիոն քաղաքի կենտրոնական հրապարակում«Հյուպատոսական տոնակատարություններ» ամենամյա միջոցառման ժամանակ խաղաղ ցույց իրականացրած հայ երիտասարդների վրա թուրքական հյուպատոսարանի աշխատակիցների հարձակումից հետո երկրում Թուրքիայի գլխավոր հյուպտոս Հիլմի Էգե Թյուրեմենը բողոք է ներկայացրել հայերի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:

Հայ երիտասարդների վրա հարձակված Թյուրմենն իրավապահ մարմիններին է դիմել և պահանջել հետաքննել կատարվածը և «համապատասխան տույժ սահմանել պատասխանատուների նկատմամբ»:

Լիոնի կենտրոնական «Բելքուղ» հրապարակում«Հյուպատոսական տոնակատարություններ» ամենամյա միջոցառման ժամանակ հայ երիտասարդները ներկաների ուշադրությունը հերթական անգամ ցանկացել են հրավիրել Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականության վրա: Հայ երիտասարդների բողոքի ակցիան, սակայն, խաղաղ ընթացք չի ունեցել: Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական թևը համարվող «Նոր սերունդ» կազմակերպության անդամները նստացույց են իրականացրել Ֆրանսիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության տաղավարի առջև, որտեղ էլ հարձակման են ենթարկվել հյուպատոսարանի աշխատակիցների և անձամբ հյուպատոս Հիլմի Էգե Թյուրեմենի կողմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում