Սփյուռք

Լոս Անջելեսում կցուցադրվի Արշիլ Գորկուն նվիրված «Առանց Գորկի» ֆիլմը

1 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսում կցուցադրվի Արշիլ Գորկուն նվիրված «Առանց Գորկի» ֆիլմը

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Լոս Անջելեսի «Համմեր» թանգարանում տեղի կունենա Հայաստանի մշակույթին, պատմությանն ու բնությանը նվիրված ֆիլմերի ցուցադրություն, որը կկրի «Ես հայ եմ» ընդհանրական խորագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Massispost-ը, հունիսի 23-ին միջոցառումերի շրջանակում կցուցադրվի «Առանց Գորկու» ֆիլմը` նվիրված ամերիկահայ նշանավոր նկարիչ Արշիլ Գորկուն: Ֆիլմը բացահայտում է Գորկուն` անձնական եւ մասնագիտական տեսնակյունից: Ֆիլմում կան բազմաթիվ հարցազրույցներ նկարչի ընտանիքի անդամներից, ներկայացվում են նրա արխիվային լուսանկարներն ու ստեղծագործությունները: Ցուցադրությունից հետո նախատեսվում է անցկացնել քննարկում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում