Սփյուռք

Լիոնում թուրք հյուպատոսը հարձակվել է հայ երիտասարդների վրա

1 րոպեի ընթերցում

Լիոնում թուրք հյուպատոսը հարձակվել է հայ երիտասարդների վրա

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիոնի կենտրոնական «Բելքուղ» հրապարակում«Հյուպատոսական տոնակատարություններ» ամենամյա միջոցառման ժամանակ հայ երիտասարդները ներկաների ուշադրությունը հերթական անգամ ցանկացել են հրավիրել Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողականության վրա: Հայ երիտասարդների բողոքի ակցիան, սակայն, խաղաղ ընթացք չի ունեցել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, Հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական թևը համարվող «Նոր սերունդ» կազմակերպության անդամները նստացույց են իրականացրել Ֆրանսիայում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության տաղավարի առջև, որտեղ էլ հարձակման են ենթարկվել հյուպատոսարանի աշխատակիցների և անձամբ հյուպատոս Հիլմի Էգե Թյուրեմենի կողմից:

Հյուպատոսարանի անվտանգության աշխատակիցները նախ սկսել են հորդորել հայ երիտասարդներին դադարեցնել ցույցը, ինչից հետո, տեսնելով, որ հայ երիտասարդներն անդրդվելի են, դիմել են բռունցքների օգնությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում