Կարծիքներ

Նաիրա Զոհրաբյանը Բիբինի՝ լսումներին ներկա չլինելն արհամարհանք է համարում ԱԺ-ի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Նաիրա Զոհրաբյանը Բիբինի՝ լսումներին ներկա չլինելն արհամարհանք է համարում ԱԺ-ի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ խորհրդարանական լսումներին ՀԷՑ-ի տնօրեն Եվգենի Բիբինի ներկա չլինելը արհամարհանք է համարում Հայաստանի Ազգային ժողովի նկատմամբ:

«Եթե այդքան ադեկվատ է ու ողջախոհ է, որ կարող է ինչ-որ լրատվականների ինչ-որ հարցազրույցներ տալ, ապա թող բարի լիներ` գալ և պատասխանել պատգամավորների հարցերին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նաիրա Զոհրաբյանը:

Ազգային ժողովում շարունակվում են էլեկտրաէներգիայի սակագին բարձրացման վերաբերյալ խորհրդարանական լսումները: Լսումներին հրավիրված էր նաև ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը, սակայն նա չի ներկայացել: Լսումների մեկնարկին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը հայտնեց, որ ինչ-ինչ պատճառներով Բիբինը ներկա չի լինելու լսումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում