Ավստրալահայերը սիրիահայերին աջակցելու համար դրամահավաք կանցկացնեն

1 րոպեի ընթերցում

ՍԻԴՆԵՅ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալահայ համայնքը կկանգնի հալեպահայերի կողքին եւ կփորձի դրամական եւ նյութական միջոցներով աջակցել պատերազմական վիճակում գտնվող եղբայրներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armeniaau.com-ը, Ավստրալիայում հունիսի 22-ից մեկ շաբաթ շարունակ կանցկացվի «Օգնիր հալեպահայերին հիմա» բարեգործական միջոցառումը, որի ընթացքում հավաքած ողջ գումարն ու նյութական այլ միջոցները փոխանցվելու է Հալեպում բնակվող հայերին:

Բարեգործական միջոցառումը կեզրափակվի հունիսի 28-ին մեծ համերգով, որտեղ կազդադարվի նաեւ գումարի չափը: Բարեգործական ակցիան նախաձեռնած հայկական 6 կազմակերպությունները մինչ միջոցառման մեկնարկը նաեւ հաղորդագրություն են տարածել, որտեղ նշել են, որ ողջ համայնքը հետեւում է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին եւ դժվարագույն պահին չի կարող չաջակցել հալեպահայերին: «Նրանք այժմ գտնվում են շատ վատ վիճակում: Եվ մենք դրամական աջակցությամբ կարող ենք օգնել նրանց: Նրանք չունեն սնունդ, ջուր եւ դեղորայք: Հավաքված դրամական եւ նյութական միջոցները կօգնեն նրանց լուծել այդ խնդիրները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին