Սփյուռք

Լաս Վեգասում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հուշարձանի հիմնարկեքը

1 րոպեի ընթերցում

Լաս Վեգասում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հուշարձանի հիմնարկեքը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լաս Վեգասի ամենամեծ Sunset Park այգում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության հուշարձանի հիմնարկեքի արարողություն, որին մասնակցել է ավելի քան 1200 մարդ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ըˋ վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, հուշարձանի նախագիծն իրականացնում է Լոս Անջելեսի հայ-ամերիկյան մշակութային ընկերակցությունըˋ տեղի հայկական եկեղեցիների և կազմակերպությունների օժանդակությամբ:

Նախագիծը մշակվել է 2006 թվականինˋ Լոս Անջելեսի հայ-ամերիկյան մշակութային ընկերակցության և քաղաքային իշխանությունների հանդիպման ժամանակ: Հուշարձանի տեղադրման համար նախատեսվում է ծախսել 200 հազար դոլար, որի մեջ մտնում են նաև Լաս Վեգասի հայ համայնքի մասին գրքի տպագրության ծախսերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում