ՀԴԲ-ն հետաքննություն է սկսել ՆՊ նախկին խոսնակ, թուրքամետ Դենիս Հասթերթի դեմ

3 րոպեի ընթերցում

ՎԱՇԻՆԳԹՈՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է սկսել Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Դենիս Հասթերթի դեմ՝ նրան մեղադրելով ՀԴԲ-ին ստելու և բանկային հաշվետվություններից խուսափելով համակարգված կերպով գումարներ կանխիկացնելու մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է անգլալեզու «Մասիս փոստ» շաբաթաթերթի էլեկտրոնային տարբերակը:

73-ամյա ամերիկացի նախկին կոնգրեսականը ներկայումս լոբբիստական գործունեություն է ծավալում Թուրքիայի համար Վաշինգթոնում: Իլինոյս նահանգի հյուսիսային շրջանի փաստաբանի ներկայացրած մեղադրական ակտում նշվում է, որ Հասթերթը վճարել է մի անհայտ անձի՝ «նախկինում այդ մարդու դեմ կատարած թերացումները թաքցնելու և փոխհատուցելու» համար: Մեղադրող կողմի համաձայն` 2010- 2014 թվականների ընթացքում ԱՄՆ նախկին օրենսդիրը այդ անձին վճարել է մոտ 1.7 միլիոն դոլար:

Դենիս Հասթերթը վատ համբավ ունի նաև Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված իր գործունեությամբ: 2000 թվականի հոկտեմբերին նրա ձեռնարկած գործողությունների հետևանքով չընդունվեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Լինելով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ՝ նա խոստացել էր աջակցել բանաձևի ընդունմանը, սակայն քվերակության նախօրեին հանել էր բանաձևի քննարկումն օրակարգից` պարզաբանելով, որ նման խնդրանքով նամակ է ստացել նախագահ Բիլ Քլինթոնից, և բանաձևը կվնասի ԱՄՆ շահերին:

2005 թվականի սեպտեմբերին «Vanity Fair» ամսագիրը բացահայտել էր, թե ինչպես է ՀԴԲ թարգմանիչ Սիբել Էդմոնդսն իր աշխատանքային գործունեության ընթացքում թուրքերեն ձայնագրություն լսել, որտեղ զրուկացիները պարծենում էին Հասթերթի հետ ունեցած իրենց կապերով: Ամսագրի հաղորդմամբ՝ ձայնագրությունից պարզ է դառնում, որ Հասթերթին տասնյակ հազարավոր դոլարներ են մուծել տեղեկատվության փոխանակման և «քաղաքական լավության» համար: Զրուցակիցներից մեկը եղել է Թուրքիայի հյուպտոսարանի պաշտոնյա, ով ձայնագրությունում պնդել է, որ Հայոց ցեղասպանության բանաձևը օրակարգից հանելու համար Հասթերթին պետք է վճարվի առնվազն 500 հազար դոլար:

Կոնգրեսական գործունեությունից հետո Հասթերթն ամսական 35,000 դոլար է ստացել Թուրքիայի օգտին լոբբինգով զբաղվելու համար:

Հայերեն English

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ