Սփյուռք

Սասունի հայերի միության նախագահը Մշո Սուրբ Կարապետը վերանորոգման հարցով դիմել է իշխանություններին

2 րոպեի ընթերցում

Սասունի հայերի միության նախագահը Մշո Սուրբ Կարապետը վերանորոգման հարցով դիմել է  իշխանություններին

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մշո Սուրբ Կարապետ հայկական վանքը և հարակից տներն ազատելու և դրանք վերանորոգելու նպատակով Սասունիհայերի սոցիալական փոխօգնության ևհամերաշխության մշակութային միությունը նոր նախաձեռնություն է սկսել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, միության ղեկավար Ազիզ Դաղջըն հատուկ դիմումներ է ներկայացրել Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության, ինչպես նաև ներքին գործերի նախարարություններ` պահանջելով մաքրել հայկական վանքի տարածքը խորդանոցներից, ախոռներից և այնտեղ կառուցված տներից:

Դաղջըն նշել է, որ հայկական համայնքին պատկանող եկեղեցում և պաշտամունքի վայրում տների գտնվելու և մարդկանց բնակվելու փաստը պղծում է այդ վայրերը: Սասունի հայերի միության նախագահն ընդգծել է, որ Թուրքիան խախտում է իր կողմից ստորագրած Լոզանի պայմանագրի այն կետերը, որոնցով թուրքական պետությունը պարտավորվում է ազգային փոքրամասնություններին պատկանող եկեղեցիները, գերեզմանները և այլ կրոնական կառույցներն առնել պահպանության տակ: Այդուհանդերձ, թուրք պաշտոնյաները խախտում են այդ դրույթը և թույլատրել են բնակվել այդ տարածքում, ինչպես նաև հայկական վանքը օգտագործել որպես խորդանոց: Դաղջըն հայտնել է, որ ներկայում սպասում է պատասխանների թուրքական նախարարություններից, ինչից հետո նախատեսում է անմիջապես սկսել Մշո Սուրբ Կարապետ հայկական վանքի վերանորոգումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում