Սփյուռք

Գլենդելի հայ բնակիչը դուրս է եկել 55-օրյա հացադուլից

1 րոպեի ընթերցում

Գլենդելի հայ բնակիչը դուրս է եկել 55-օրյա հացադուլից

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գլենդելի բնակիչ Աղասի Վարդանյանի կողմից Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ նախաձեռնած 55-օրյա հացադուլն ավարտվել է: Գլենդելի հայ բնակչի այս նախաձեռնությունն ուղղված էր համաշխարհային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության փաստի վրա ուղղելուն:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Los Angeles Daily News-ը:

Բըրբանկի Սուրբ Ղևոնդաց հայկական եկեղեցու դիմաց գտնվող ապակեպատ կառույցից Վարդանյանի իջնելուց հետո հավաքվածներն աղավնիներ են բաց թողել: Ինքը` 55-ամյա Աղասին, նշել է, որ հոգեպես բավարարված է իր նախաձեռնած ակցիայից: Միաժամանակ, նա իր երախտիքի խոսքն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն այս օրերին:

«Ես հավատում եմ, որ անհնարին է հասնել որևէ բանի առանց պայքարի: Ես այս քայլին գնացի, որպեսզի ոչ ոք չմոռանա այն ցեղասպանությունը, որն իրականացրին իմ ժողովրդի դեմ»,- ասել է Վարդանյանը` նշելով, որ հացադուլին պատրաստվել է մեկ տարի: Նմանօրինակ գործողության գլենդելահայը դիմել էր նաև շուրջ տասը տարի առաջ Ռուսաստանում, սակայն այդ ժամանակ հացադուլ էր հայտարարել հիսուն օրով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում