Սփյուռք

Սիրիայի հայկական վարժարանների աշակերտներն ավարտել են ուսումնական տարին

1 րոպեի ընթերցում

Սիրիայի հայկական վարժարանների աշակերտներն ավարտել են ուսումնական տարին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիահայ վարժարանների աշակերտները հանձնել են 2014-2015 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակային քննությունները և ավարտել են ուսումնական տարին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Գանձասար» թերթի ֆեյբուքյան էջից: Ավարտական քննություններին կմասնակցեն միջնակարգ դպրոցների աշակերտները, որից հետո կսկսվեն բակալավրի պետական քննությունները:

Հալեպում ապահովական վիճակը շարունակում է մնալ անկայուն: Բարելավվել է ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Համացանցը դեռ չի գործում:

Հայաշատ Հալեպ քաղաքը 2012թ. ամռանից ի վեր հայտնվել է կառավարական ուժերի և զինված խմբավորումների, այդ թվում` «Ջաբհա ան Նուսրա» և այլ իսլամիստական, ինչպես նաև Արևմուտքից աջակցություն ստացող ընդդիմադիր տասնյակ խմբավորումների բախումների թիրախում:

Բախումներնայնտեղմինչևօրսշարունակվումեն:Քաղաքիարևմտյանթաղամասերը գտնվում ենկառավարականուժերի,իսկարևելյանթաղամասերը`զինվածխմբավորումներիհսկողության տակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում