Տնտեսություն

Մասնագետները վերահաստատել են 2018-ին Հայաստանն ինովացիոն երկրների առաջին քսանյակում ընդգրկելու հավակնությունը

3 րոպեի ընթերցում

Մասնագետները վերահաստատել են 2018-ին Հայաստանն ինովացիոն երկրների առաջին քսանյակում ընդգրկելու հավակնությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամները մասնակցել են միության 15-րդ տարեկան համագումարին: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ԻՏՁՄ-ից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ԻՏՁՄ անդամ ընկերությունների ղեկավարները, ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչները և այլ հյուրեր: Համագումարին ողջույնի խոսքով հանդես է եկել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

ԻՏՁՄ նախագահ Հովհաննես Ավոյանը նշել է. «70 ընկերություն արդեն ԻՏՁՄ անդամներ են, և կարելի է ասել, որ ՏՏ ոլորտի խոշորագույն ընկերությունները միացել են կազմակերպությանը»: Հովհաննես Ավոյանը նաև ամփոփել է 2014 թվականի ընթացքում միության կողմից կազմակերպված միջոցառումները՝ առանձնացնելով Հայաստանի գլխավոր տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ «Դիջիտեք Էքսպո»-ն, որին 2014-ին մասնակցել է 120 ընկերություն, իսկ այցելուների թիվն անցել է 30 հազարը:

ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը նշել է, որ միությունը նպատակ ունի 2018-ին ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը հասցնել 1300-ի, այսինքն՝ ավելացնել 900-ով: ԻՏՁՄ-ի առաջնային նպատակներից է այն, որ 2018-ին Հայաստանն ընդգրկվի աշխարհի առաջին 20 ինովացիոն երկրների շարքում:

Համագումարի ընթացքում տեղի է ունեցել նաև ԻՏՁՄ նախագահի և վարչության անդամների ընտրություն: ԻՏՁՄ նախագահի պաշտոնում ընտրվել է «Այ Յու Նեթվորքս» ընկերության տնօրեն Ալեքսանդր Եսայանը: Ա. Եսայանը փոխարինման է եկել Հովհաննես Ավոյանին, ով ԻՏՁՄ նախագահն էր միության ստեղծման օրվանից և մեծ ավանդ է ներդրել միության կայացման և զարգացման գործում: Քվեարկության ընթացքում ԻՏՁՄ վարչության անդամներ են ընտրվել «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Մակադամիան Էյ Ար» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Լայմ Տեխ» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը, «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արամ Սալաթյանը, «Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Մայքրոսոֆթ Ար էյ» ընկերության տնօրեն Եվա Հյուսյանը, «Պրոքսիմուս Դի Էյ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը և «Սորսիո» ընկերության տնօրեն Հովհաննես Ավոյանը:

Տեղադրություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների եւ ԵՏՀ տնտեսության և ֆինանսական քաղաքականության նախարարները քննարկել են առկա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

Մարզեր

Գյումրու ավագանին հաստատեց «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհի համաձայնագիրը

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

Իրավունք

ՀՀ-ում թմրամիջոցների շրջանառության դեպքերն աճել են. մասնագետը ծնողների ուշադրությունը հրավիրում է վարքագծի փոփոխություններին

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

Կրթություն

«Ակադեմիական քաղաք»-ում նախատեսվում է կառուցել 35 հազար տեղանոց ազգային ստադիոն և ժամանակակից բազմաֆունկցիոնալ համերգասրահ

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Իրավունք

ՀՀ ՊԵԿ-ը կանխել է թմրամիջոցների ներմուծման փորձը. Իրանի քաղաքացին ձերբակալվել է

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ - 26/06/24

Ասիական ինդեքսներ - 26/06/24

Տնտեսություն

Ասիական ինդեքսներ - 26/06/24

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Ինովացիա

11-րդ Fastex Meetup. քննարկվել են Web3-ի վերջին միտումները

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Իրավունք

Տնտեսվարողները շուտով պարտավոր են լինելու տարածքը տեսահսկելու համար ՆԳՆ-ի պահանջներին համապատասխան համակարգեր տեղադրել

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Ինովացիա

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

Ռազմական

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն ինժեներական աշխատանքների

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում