Մշակույթ

Պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» 5-րդ միջազգային փառատոնը մեկնարկում է

1 րոպեի ընթերցում

Պատանի երաժիշտ-կատարողների «Նոր անուններ» 5-րդ միջազգային փառատոնը մեկնարկում է

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատանիերաժիշտ-կատարողների «Նորանուններ»5-րդմիջազգայինփառատոնը մեկնարկում է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից, մայիսի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնումտեղի կունենա«Նորանուններ»պատանիերաժիշտ-կատարողների5-րդմիջազգայինփառատոնի բացման համերգը: Ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենան Հայաստանի, Ռուսաստանի,Վրաստանի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Վրաստանի, Ավստրալիայիև Գերմանիայի ներկայացուցիչները: Որպես դիրիժոր հանդես կգա Հարություն Արզումանյանը: Փառատոնն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ՆախագահիտիկինՌիտաՍարգսյանի բարձրհովանուներքո ևՄշակույթի նախարարությանաջակցությամբ:

Փառատոնի շրջանակում նախատեսված են մի շարք համերգներ՝ պատանի երաժիշտ-կատարողների մասնակցությամբ: Միջոցառումը կեզրափակվի մայիսի 31-ին: Պատանի տաղանդների հետ հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախումբը: Մայիսի 28-31-ն անցկացվող փառատոնը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում