Post-gazette-ն հոդված է նվիրել հաջողակ հայ թավջութակահարուհուն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Post-gazette.com լրատվականը հատուկ հոդված է նվիրել Հայաստանից ԱՄՆ մենկած հայ թավջութակահարուհի Կատյա Ջանփոլադյանին, ով պատմել է իր կյանքի անցած ուղու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ամերիկյան լրատվականը գրում է, որ Ջանփոլադյանը երաժշտության նկատմամբ իր մեծ սերը բացահայտել է 10-11 տարեկանում, և հենց այդ ժամանակ էլ խնդրել է իր ծնողներին երաժշտական դասերի տանել իրեն: Երաժշտական գործիքի փնտրտուքները Կատյային ի վերջո կանգնեցնրել են թավջութակի վրա: Թավջութակահարուհին հիշել է, թե ինչպես էր երաժշտական պարապմունքներն անցկացնում այդ տարիներին չջեռուցվող Կոնսերվատորիայում, սակայն այդ դժվարին պայմաններն անգամ չկարողացան նրան խանգարել լինելու հաջողակ և հաղթելու շատ մրցանակներ:

37-ամյա թավջութակահարուհին շատ լավ գիտի, թե որոնք են շրջափակման մեջ ապրելու զրկանքները: Post-gazette.com-ը գրում է, որ 1988 թվականից Ադրբեջանը, իսկ այնուհետև նաև Թուրքիան փակեցին իրենց սահմանը Հայաստանից հետ: Երբ Հայաստանը շրջափակման մեջ էր, նրա հայրը կապի սպա էր և տանը քիչ էր լինում: «Դժվար էր: Տանը ջեռուցում չկար: Քանի որ հայրս աշխատանքի էր, չկար մեկը, ով փայտ կբերեր: Մայրս, եղբայրս և տատս չէին կարող ծառերը կտրել, այդ պատճառով մենք բավարարվում էինք ճյուղեր հավաքելով»,- պատմել է Կատյա Ջանփոլադյանը:

Հետագայում նա տեղափոխվում է ամերիկյան Փիթսբուրգ քաղաք, որտեղ էլ ապրում է մինչ օրս: «Առհասարակ ես հաջողակ մարդ եմ: Բախտը ժպտում է ինձ»,- եզրափակել է հայ թավջութակահարուհին:

Հայերեն English Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին