Սփյուռք

Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կազմակերպել է «Genealogy» խմբի հետ հանդիպում

1 րոպեի ընթերցում

Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կազմակերպել է «Genealogy» խմբի հետ հանդիպում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիայում ՀՀ դեսպանությանը կից գործող «Հայաստան» կենտրոնում մայիսի 14-ին կազմակերպվել է հանդիպում-ընդունելություն «Եվրատեսիլ 2015» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, խմբի մասնակիցներին ողջունելու են եկել Ավստրիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ավստրիացի լրագրողներ, արվեստի բնագավառի ներկայացուցիչներ:

Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր բարեմաղթանքներն է հղել մասնակիցներին և, անդրադառնալով երգի գաղափարին, քաջալերել բոլոր ներկաներին աջակցելու «Եվրատեսիլ 2015»-ում հայ մասնակիցների հաղթանակին:

Խմբի յուրաքանչյուր մասնակից պատմել է իր արմատների մասին և կատարել մեկ ստեղծագործություն: Վերջում «Genealogy» խմբի անդամները կատարել են մրցույթին ներկայացվելիք «Առերեսվիր ստվերին» («Face The Shadow») երգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում