Խվորոստովսկին և Օրբելյանը հայկական բեմում «Պատերազմական տարիների երգեր» կատարեցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատերազմական տարիների երգեր». հենց այս խորագրի ներքո Հայրենական Մեծպատերազմի և Արցախյան ազատամարտի փառապանծ հաղթանակներին նվիրված յուրահատուկ համերգ անցկացվեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Մայիսի 12-ին աշխարհահռչակ ռուս բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը, Ռուսաստանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերի երգի և պարի ակադեմիական անսամբլը և Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը բազմաթիվ զինվորականների ու վետերանների շնորհավորեցին իրենց ելույթներով: Միջոցառումն իր ներկայությամբ պատվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ում բարձր հովանու ներքո էլ անցկացվեց տոնական համերգը: Մինչ համերգը Նախագահ Սարգսյանը հանդես եկավ շնորհավորական ելույթով:

Խվորոստովսկին իր հերթին բեմից շնորհավորեց ներկաներին տոների կապակցությամբ. նրա յուրաքանչյուր կատարումը եզրափակվում էր անվերջ ծափահարություններով: Երեկոյի ընթացքում հնչեցին պատերազմական տարիների բազմաթիվ ստեղծագործություններ: Հատկապես մեծ ոգևորությամբ և հոտնկայս ծափահարություններով ընդունվեց հայկական մարտական օրհներգը՝ «Հայկական բանակ» ստեղծագործությունը:

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ հայ ժողովուրդն իրավունք ունի նշելու այս տոները լիարժեք ու լիաթոք՝ հաշվի առնելով այն, որ մենք մեծ ներդրում ունենք այդ հաղթանակներում:

«Այսօր բոլորս շատ ուրախ ենք: Հաղթանակ ասվածը բառերը չեն, դա մի հոգեվիճակ է, որ տոնի է վերածվում: Այսօր տոն է, որը տոնելու ենք մեր բարեկամների հետ, մեր հյուրերի հետ, որոնք եկել ենք Հայաստան՝ մեզ հետ կիսելու մեր ուրախությունը։ Այսօր և՛ վետերանները, և՛ երկրի ղեկավարությունը, և՛ հանրությունը միասնականաբար պետք է ուրախ ու հպարտ լինեն այս երկու մեծ հաղթանակներով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ մշակույթի նախարարը:

Հասմիկ Պողոսյանը փաստեց, որ պատահական չէ, որ համերգին հանդես են գալիս աշխարհահռչակ բարիտոն Դմիտրի Խվորոստովսկին և դիրիժոր Կոնստանտին Օրբելյանը:

«Աշխարհահռչակ երգիչ, որը միշտ հիացնում է իր կատարումով: Առանձնահատուկ են նրա պատերազմական տարիների երգերը, որոնք, մի կողմից կարծես ուղղված են բոլոր ժողովուրդներին, բայց մյուս կողմից, կարծես, յուրաքանչյուր մարդու հետ ինքը խոսում է այդ հաղթանակի մասին»,- հավելեց նախարարը:

Միջոցառումը նախաձեռնել էր «Երևանյան հեռանկարներ»› միջազգային երաժշտական փառատոնը:

Հայերեն Русский

Երկաթուղայինի մասնագիտական տոնի կապակցությամբ մինչև 12 տարեկան երեխաները կերթևեկեն անվճար

Մյանմայում հավանություն են տվել մահապատժի կիրառմանն առցանց խարդախության մեջ ներգրավվածների նկատմամբ

Վանաձորում 6-ամյա երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Իրաքի վարչապետը մեկնել է Անկարա՝ Թուրքիայի ղեկավարության հետ բանակցություններ անցկացնելու նպատակով

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Ոստիկանության բաժինների ՁՊՎ-ներ ու դատարանների խցեր

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե՝ հրադադարի երկրորդ փուլի իրականացման շուրջ բանակցությունները վերսկսելու

Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր

Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. փլատակներում մարդիկ կան

Ազգային երգ ու պար Օձունում. օգոստոսի 2-ին կանցկացվի «Ճախրուկ» ներառական փառատոնը

Մարտունիի պատկերասրահում բացվել է գեղանկարիչ Մարիամ Գալստյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը